Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ԱԳՆ-ի՝ արցախահայության հումանիտար կարիքների լուծման հնարավոր ուղիները քննարկվել են, բայց Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կառույցների մուտքն Արցախ․ «Ազատություն»

Հուլիս 25,2023 10:54

Ըստ ԱԳՆ-ի՝ ՄԱԿ-ի ՊՀԾ գրասենյակների հետ ակտիվորեն քննարկվել են արցախահայության հումանիտար կարիքների լուծման հնարավոր ուղիները: ​ ​

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առաջին իսկ օրվանից Հայաստանի արտագործնախարարությունը հետևողական աշխատանքներ է տարել միջազգային կառույցների հետ՝ վերջիններիս մանդատների շրջանակներում միջանցքի արգելափակումը վերացնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով, «Ազատության» հարցին ի պատասխան՝ փոխանցել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր, թե Հայաստանը որևէ կոնկրետ քայլ ձեռնարկո՞ւմ է ԼՂ-ի հայերին օդային ճանապարհով օգնություն հասցնելու համար՝ ՄԱԿ-ի պարենի հարցերով գործակալության կամ ռուս խաղաղապահների միջոցով, քանի որ մեկ ամսից ավելի է՝ Ադրբեջանն արգելում է Լաչինի միջանցքով Հայաստանից որևէ հումանիտար բեռ տեղափոխել և սննդի խիստ պակաս կա։

Արտգործնախարարությունից նշել են, որ մասնավորապես, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) թե՛ երևանյան, թե՛ տարածաշրջանային գրասենյակների հետ ակտիվորեն քննարկվել են վերջիններիս իրավասությունների շրջանակներում արցախահայության հումանիտար կարիքների լուծման հնարավոր ուղիները: ​ ​

Ըստ գերատեսչության՝ հարցը քննարկվել է նաև ապրիլին կայացած ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Կորին Ֆլեյշերի՝ Երևան այցի շրջանակներում:

Այս համատեքստում արտաքին քաղաքական գերատեսչությունից շեշտում են՝ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է ՄԱԿ գործակալությունների և այլ միջազգային կառույցների մուտքն Արցախ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31