Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Քանաանին միևնույն ժամանակ վերահաստատել է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու Թեհրանի պատրաստակամությունը։ Նրա խոսքով՝ Իրանն աջակցում է իր երկու հարևանների միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին։
«Հայաստանի արտգործնախարարը երկկողմ հարաբերությունների շրջանակում ժամանել է Թեհրան՝ ի պատասխան իրանցի գործընկերոջ՝ Երևան կատարած այցի»,- ասել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում