Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. Գոնե տեղեկատվական աղմուկ բարձրացնելով՝ պետք է այնպես անենք, որ պարենը հասնի Արցախ. «Հրապարակ»

Հուլիս 25,2023 10:31

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ, գրականագետ Անուշ Սեդրակյանն է

– Տիկին Սեդրակյան, արդեն մի քանի օր է՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, Ձեր նախաձեռնությամբ, ակցիաներ են իրականացվում` «Կանայք՝ հանուն Արցախի» պայմանական խորագրով: Մեկական օր կանայք հերթափոխով նստում են հացադուլի` ի պաշտպանություն Արցախի: Այսօրվանից մեկնարկել եք Օրիգամի տեղեկատվական ակցիան: Եկեք խոսենք այս նոր ակցիայի մասին: Ի՞նչ ակցիա է դա, ի՞նչ է ներկայացնում իրենից:

– «Կանայք՝ հանուն Արցախի» նախաձեռնությունը, ինչպես գիտեք, շարունակվում է: Հաշվի առնելով այն փաստը, որ ակնհայտ է` դրսում չկա պատշաճ տեղեկացվածություն, իսկ ահա պետությունը չի ապահովում այն, ճապոնական ավանդույթով, որ հազար օրիգամին մեկ ցանկություն է, որոշեցինք նամակի տեքստ պատրաստել` տարբեր լեզուներով, դիմելով բոլոր-բոլոր միջազգային կազմակերպություններին: Նաեւ հորդորել ենք այդ նամակն ուղարկել սփյուռքում գտնվող մեր ընկերներին, մշակութային եւ հասարակական գործիչներին, որպեսզի տեղեկացվածության աստիճանը բոլոր կողմերում բարձրանա: Ինֆորմացիան պետք է հեղեղել: Օրիգամի ակցիան «Կանայք՝ հանուն Արցախի» նախաձեռնության ակցիայի, այսպես ասած, մի մասն է:

– Ի՞նչ է գրված նամակում, եւ ո՞ր միջազգային կառույցներին եք դիմել:

– Պարզապես խոսվում է այն մասին, որ հումանիտար միջանցքը պետք է բացվի, որովհետեւ 30 հազար երեխա մնացել է ծայրաստիճան վատ վիճակում. դեղորայքի պակաս, սննդի պակաս, հացի հերթերում ուշաթափվող մարդիկ եւ այլն… Ներկայացրել ենք իրավիճակը՝ խնդրելով ուշադրությունը հրավիրել Արցախի ուղղությամբ: Բոլոր միջազգային կառույցներին եւ դեսպանատներին, անգամ СNN-ին եւ BBC-ին ենք դիմել, ո՞րն ասեմ, ո՞րը թողնեմ` բավականին մեծ է ցուցակը:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք: Այս ակցիայի շրջանակներում ի՞նչ կոնկրետ կետի պետք է հասնեք, որ ակցիան համարեք կայացած, ստացված:

– Մեր առաջնային հարցն այս պահին միայն Արցախ պարեն ուղարկելն է: Դա գերխնդիր է մեզ համար: Չեմ ասի, որ միջանցքի բացումը մեր ուժերից վեր չէ, հատկապես, որ չկա պետական աջակցություն, սակայն Արցախ պարեն ուղարկելը շատ կարեւոր է: Չի կարելի այդ հարցն աչքաթող անել: Չի կարելի հավատալ այն իշխանական նարատիվին, թե Հայաստանի եւ Արցախի ժողովուրդն այս իրավիճակի հետ հաշտ են: Գոնե տեղեկատվական աղմուկ բարձրացնելով՝ պետք է այնպես անենք, որ պարենը հասնի Արցախ: Ինձ թվում է՝ մենք այդքանը կարող ենք անել, մեծամտություն չթվա, բայց հնարավոր է:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31