Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ

Հուլիս 25,2023 10:20

Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում (Շվեյցարիա) անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ:

Հայաստանը ներկայացրել են Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրյանն ու Յուրի Պետրոսյանը, Գյումրու Ֆոտոն վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը։

Հայաստանի թիմի մասնակիցներից ոսկե մեդալի է արժանացել Լեոնիդ Ասատրյանը, բրոնզե մեդալների՝ Տիգրան Մխիթարյանը և Արման Խառատյանը, իսկ գովասանագրի՝ Յուրի Պետրոսյանը։

Թիմը ղեկավարել են ՀՀ ԳԱԱ-ից՝ Անդրանիկ Դավինյանը և ԵՊՀ-ից՝ Արմեն Գալստյանը։

Օլիմպիադային մասնակցել է 90 երկրի 355 ներկայացուցիչ՝ յուրաքանչյուր երկրից առավելագույնը 4 մասնակից: Օլիմպիադան անցկացվել է գործնական և տեսական փուլերով։

Հիշեցնենք, որ «Քիմիա» առարկայի նախորդ՝ 54-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 3 բրոնզե մեդալների։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31