Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով․ «Սպարապետ Վազգեն Սարգսյանի արժեքը ոչ թե մորուքի մեջ է, այլ Արցախն ազատագրելու»

Հուլիս 24,2023 22:30

Այսօր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարներին ուղղված բաց նամակ-կոչը ՀՀ ում գործող ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ՌԴ դեսպանությունների ներկայացուցիչներին փոխանցելու գործընթացի ժամանակ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով ԵԿՄ 30-ամյակի միջոցառմանը հնչած մի քանի հայտարարություններին՝ ասաց․ «Ի՞նչ է նշանակում՝ Վազգեն Սարգսյանն էլ բանակում չի ծառայել, Նիկոլ Փաշինյանն էլ։ Վազգեն Սարգսյանը վարչապետ է, նա՝ պանթուրքիզմի տեղապահը վարչապետի աթոռին։

Երկուսն էլ չեն ծառայել։ Բայց Վազգեն Սարգսյանը հայկական բանակի հիմնադիրն է, նա՝ հայկական բանակը քանդողը։

Վազգեն Սարգսյանը Արցախն ազատագրողն է, ինքը՝ Արցախը հանձնողը։

Վազգեն Սարգսյանի քաղաքական, գաղափարական ամբողջ ժառանգությունը այն է, որ ինքը եղել է ղարաբաղյան շարժման առաջնորդներից։ Վազգեն Սարգսյանի ամբողջ առաքելությունը եղել է այն, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սպարապետ Վազգեն Սարգսյանի արժեքը ոչ թե մորուքի կամ նրա մեջ է, որ լավ գրող է եղել, այլ Արցախն ազատագրելու մեջ։ Ինչպես Արամ Մանուկյանի արժեքը նրա մեջ չի, որ Շուշիի դպրոցում դասավանդել է, այլ այն, որ Առաջին Հանրապետության հիմնադիրներից է։

Իսկ Նիկոլ Փաշինյանը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, քանդել է Հայոց Բանակը։ Եվ այսօր նա Վազգենի աթոռին նստելով քանդում է Վազգենի սարքած Հայաստանը։ Ու ցավալին այն է, որ ԵԿՄ միջոցառմանը կային մարդիկ, որոնք լսել եւ ծափահարել են Սպարապետ Վազգենին, ու հիմա էլ լսում ու ծափահարում էին Նիկոլ Փաշինյանին»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31