Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Մելիքյան. «Գալու է պատասխան տալու պահը»

Հուլիս 24,2023 19:33

44-օրյա պատերազմում անմահացած Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, «Հայելի» ակումբի ուղիղ եթերում իր զարմանքը հայտնեց՝ ասելով, որ իր համար շոկ էր Ստեփանակերտի հանրահավաքում արցախցիներին տեսնել Արայիկ Հարությունյանի կողքին: «Նույն զգացումը ունեցա տեսնելով Արթուր Դավթյան կոչվածին:

Ես ամեն անգամ զարմանում եմ:  Երբ մենք՝ զոհվածների ծնողներս,  Երեւանում դատախազության առաջ ակցիաներ արեցինք, երբ դեռ Արթուր Դավթյանն էր գլխավոր դատախազը, եւ ինքը հնարավորություն ուներ մաքրելու իր ճակատին գրված դավաճանի եւ իր սերունդների  ճակատին գրվելիք խարանը, այն ժամանակ այնքան ձգձգեց, մինչեւ իր պաշտոնավարման ժամկետը լրացավ: Սրանք ամոթ չունեն եւ սրբապիղծ բառը սրանց ամբողջական պատկերը չի արտահայտում: Պատկերացնո՞ւմ եք, թե մեր ժողովուրդը որքան է արժեզրկվել, որ հանուն Արցախի հանրահավաքում դրանց հանդուրժում է իր կողքին: Այդպիսիների հետ հանրահավաք անել եւ ակնկալել, որ ինչ-որ գլոբալ փոփոխություն կլինի իրենց ճակատագրում, անհնար է: Դա դժվար է՞ հասկանալ»,-ասաց զոհված զինվորի մայրը:

Նաիրա Մելիքյանը որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ միջոց դիմեց Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահներին՝ համախմբել մարդկանց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31