Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի արդեն 8 ամիս տևող շրջափակումն ուղղակիորեն խախտում է մարդու հիմնարար իրավունքները, մասնավորապես՝ կրթության իրավունքը

Հուլիս 24,2023 19:22

Կրթական իրավունքի քաղաքացիական նախաձեռնության (ԿԻՔՆ) կազմակերպությունները միավորել են իրենց ուժերը՝ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի հրատապ լուծման նպատակով։

Երևան, Հայաստան – Ի պատասխան Արցախում (Լեռնային Ղարաբաղ) երեխաների կրթական իրավունքների շարունակական խախտումների՝ հայաստանյան և միջազգային մի խումբ կրթական կազմակերպություններ ձևավորել են Կրթական իրավունքի քաղաքացիական նախաձեռնությունը (ԿԻՔՆ): Նպաստելով Արցախի շրջափակման արդյունքում գոյացած կրթական խնդիրների մասին հանրության իրազեկվածության բարձրացմանը՝ ԿԻՔՆ կազմակերպությունները ձեռնարկել են քննարկումներ, շարունակում են նամակագրությունը համապատասխան միջազգային կառույցների հետ, ինչպես նաև պահանջում են հրատապ հանդիպում։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակվել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչը հանգեցրել է տարածաշրջանի 120 հազար բնակիչների, այդ թվում՝ 30 հազար երեխաների համար առաջին անհրաժեշտության պարագաների մատակարարման խափանումների։ Շրջափակման արդյունքում առաջացել է հումանիտար լուրջ ճգնաժամ՝ վտանգելով Արցախի երեխաների կյանքի և կրթության իրավունքը:

Կրթական իրավունքի քաղաքացիական նախաձեռնության (ԿԻՔՆ) կազմակերպությունները, որոնց թվում են՝ FAST Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը, «Այբ» կրթական հիմնադրամը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը, «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնությունը, «Երեխաների իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Հայ» կրթական հիմնադրամը, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, «Թաքնված ճանապարհ» նախաձեռնությունը, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը, The Scholae Mundi Foundation-ը, Climate Uturn-ը և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը միավորել են իրենց ջանքերը և ուղարկել նամակներ, որոնք կոչ են անում միջազգային հանրությանը, ներառյալ ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԵՀ-ն, ԿԽՄԿ-ն և և այլ դիվանագիտական կառույցների, անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախում ապրող երեխաների իրավունքներն ու կյանքը պաշտպանելու համար:

Արցախի արդեն 8 ամիս տևող շրջափակումն ուղղակիորեն խախտում է մարդու հիմնարար իրավունքները, մասնավորապես՝ կրթության իրավունքը:

Ձգտելով կառուցողական երկխոսության և շուտափույթ լուծումների՝ նախաձեռնությունն առաջարկում է կազմակերպել հանդիպում համապատասխան շահագրգիռ կողմերի հետ: Հանդիպման նպատակն է ներկայացնել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ արդիական տեղեկատվություն, ուսումնասիրել Արցախի երեխաների իրավունքների ապահովման միջոցները և ևս մեկ անգամ շեշտել ճգնաժամի պայմաններում նրանց կրթության իրավունքի պահպանման առաջնային կարևորությունը:

ԿԻՔՆ նախաձեռնությունը համոզված է, որ միավորված ջանքերն ու համագործակցությունը կենսական կարևորություն են ներկայացնում մարդասիրական աղետի հետևանքները մեղմելու և երեխաների ապագան ապահովելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31