Aravot.am-ի տեղեկություններով, հուլիսի 22-ի Հայաստանի կինոգործիչների միության փոխնախագահ Միքայել Դովլաթյանը հաղորդում է տվել այն մասին, որ հունիսի 16-ին նկատել է, որ Կինոգործիչների միության շենքի պատի՝ Երվանդ Գոջաբաշյանի կողմից ստեղծված հարթաքանդակը դիտավորյալ վնասվել է Վարդանանց փողոցի 18/4 հասցեի սեփականատեր Հրաչյա Անտոնյանի կողմից կատարվող շինարարության պատճառով:
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: