ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին, ով ավարտում է պաշտոնավարումը և գրասենյակի նորանշանակ տնօրեն Դոնալդ Լամբերթին:
Շնորհակալություն հայտնելով Հայաստանում ծավալած արդյունավետ գործունեության և սերտ համագործակցության համար՝ Վահե Հովհաննիսյանը հաջողություններ է մաղթել Պաոլո Սպանտիգատիին իր հետագա նախաձեռնություններում:
Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է Դոնալդ Լամբերթին ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակման կապակցությամբ և վստահություն է հայտնել ԱԶԲ հետ հաստատված արդյունավետ փոխգործակցության շարունակականության վերաբերյալ: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ԱԶԲ-ի հետ տարբեր ուղղություններով իրականացվելիք ծրագրերի թիվը կընդլայնվի:
Դոնալդ Լամբերթը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է ԱԶԲ հանձնառությունը՝ երկկողմ համագործակցության ամրապնդման և խորացման վերաբերյալ:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱԶԲ հետ իրականացվող ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև անդրադարձել դրանց իրականացման արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցերին:
ՀՀ ֆինանսների նախարարություն