«Ազատություն». Գլխավոր դատախազությունը կուսումնասիրի օրերս մեծ աղմուկ հանած հետաքննական հրապարակումը, որով հեղինակները պատմել էին Երևանի ավագանու ընտրություններում իշխող ուժի թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին ընտրողների ցուցակագրման մասին։
Գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ «Ազատության» հարցման հիման վրա կուսումնասիրեն հրապարակումն ու արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ։ Ինչո՞ւ սեփական նախաձեռնությամբ չէին սկսել ուսումնասիրությունը, պարզ չէ։
«Իրազեկ քաղաքացիների միավորման» փաստերի ստուգման հարթակի հետաքննության համաձայն՝ իշխող ուժը համայնքապետերի միջոցով ցուցակագրում է մարզերում բնակվող, բայց Երևանում հաշվառված ընտրողների տվյալները՝ Ավինյանի օգտին քվեարկելու համար։
Մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հերքում է ցուցակագրումը, այնինչ հեռախոսազրույցներից հետո համայնքապետերից մեկը, ըստ հետաքննողների, լրագրողին էր ուղարկել իր կազմած ցուցակը, որն էլ հրապարակել էր փաստերի ստուգման հարթակը։
Կարդացեք նաև
«Ցուցակագրում չի եղել, հակառակը՝ զանգում ասում ա՝ ցուցակ, բոլորը զարմանում են», – նշեց Գևորգ Պապոյանը:
Պապոյանն «Ազատության» հետ զրույցում հերքել էր իր մասնակցությունը տեղի ունեցածին ու պնդել՝ Սպիտակի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները կուսակցականներ են, և ու կարող են զբաղվել քաղաքականությամբ։ Իշխող ուժի պատգամավորն ասել էր նաև՝ հրապարակման հեղինակների դեմ պատրաստվում են հայց ներկայացնել դատարան՝ կուսակցության բարի համբավն արատավորելու համար:
Նաիրա Բուլղադարյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: