Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը բացառիկ քայլ է արել. Մարգարիտ Եսայան

Հուլիս 24,2023 17:28

«Մենք այսօր ուզում ենք հստակ եւ գործուն քայլեր՝ ընդդեմ Ալիեւի տեռորիստական գործողությունների: Ֆրանսիան այն պետությունն է, որը բարեկամ պետություն է ՀՀ-ի համար եւ մինչեւ 2018 թվականը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Արցախի ժողովրդի ազատ ապրելու եւ ինքնորոշման սկզբունքների շուրջ բանակցություններ վարողներից մեկը: Մենք այստեղ ենք, որ ասենք՝ արցախահայությանը օգնության է պետք. մեր հայրենակիցները փակի տակ են եւ սոված են, 21-րդ դարում, մեր հայրենակիցները կանգնած են նոր ցեղասպանության առաջ: Թե Արցախի, թե Հայաստանի համար այսօր ճակատագրական օրեր են, վաղը ուշ է լինելու եւ մենք ունենք Մինսկի խմբի երկրների աջակցության կարիքը»,- այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ ասաց ՀՀԿ երիտթեւի ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը, որը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, չի ներկայացնում հայ ժողովրդի տեսակետը, չունի լեգիտիմություն եւ իրավունք՝ Արցախը ներկայացնելու:

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀԿ-ականները այսօր ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին փոխանցեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը, որում նա համանախագահ երկրների ղեկավարներին խնդրում էր կանխել Արցախում հումանիտար աղետը եւ հնարավոր նոր ցեղասպանությունը:

Նամակը Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական կորպուսի ներկայացուցչին է փոխանցել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ նաեւ ներկայացնելով Արցախում ու Հայաստանում տիրող իրավիճակը՝ հորդորելով Ֆրանսիայի ղեկավարին փոխանցել նաեւ դրանք: Աննա Մկրտչյանը հիշեցնում է Ֆրանսիայի նախագահի այն հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանից շատ է հետաքրքրված արցախցիների շահերով եւ իրավունքներով ու ՀՀ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել՝ հավելելով, որ Հայաստանին անհրաժեշտ է սեփական շահերը պաշտպանող իշխանություն, որը կօգնի նաեւ Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների իրացման հարցում:

 

ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանի գնահատմամբ, Սերժ Սարգսյանն իր կոչ-նամակով դիմել է բացառիկ քայլի: Նա հույս ունի, որ կհաջողվի արցախցիների փրկել այս չարաբաստիկ իրավիճակից, կհաջողվի միջազգային ակտորներից ցույց տալ, որ Հայաստանում ապրում է մի ժողովուրդ, որը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ, դեմ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում:

«ՀՀ իշխանությունն այսօր զավթված է ադրբեջանական, թուրքական բաշիբոզուկների կողմից եւ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները ակնհայտորեն իրականացնում են թուրք-ադրբեջանական քաղաքականություն»,- ասաց Մարգարիտ Եսայանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը այժմ թեեւ չի գործում, բայց այն գոյություն ունի եւ, որը մանրակրկտորեն տիրապետում է արցախյան բանակցային գործընթացին, որի հիմնական սկզբունքներից էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Մարգարիտ Եսայանը արագ ու արդյունավետ քայլերի ակնկալիք ունի՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու համար. «Մենք այսօր այստեղ ենք, որ ցնցենք, թափ տանք ԵՄ անդամ երկրներին: ՄԱԿՆ-ն ու ԵՄ անդամ երկրները պարտավոր են ահազանգել եւ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը հենց այդ մասին է»:



ՀՀԿ կանանց խորհրդի անդամ Կարինե Աճեմյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով պետք է մեր ձայնը տեղ հասցնենք, բայց երբ ՀՀ իշխանությունը գործում է Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանության հարթությունում եւ նավթային գործոնն էլ դեռ մեծ նշանակություն ունի, մեր ձայնը տեղ հասցնելու մեկ տարբերակ կա՝ համազգային համախմբում: Նա կանանց կոչ արեց՝ ձայն բարձրացնել՝ իրենց ընտանիքների պահպանության համար, քանի որ այսօր Արցախին սպառնացող վտանգը վաղը նաեւ Հայաստանի գլխին է կախվելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31