Թեհրանում հանդիպման ավարտին Հայաստանի ու Իրանի արտգործնախարարները համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել
Ամիր Աբդոլլահիանի հիմնական հայտարարությունները.
📍«Իրանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունները:
📍Հարավային Կովկասը շատ կարևոր է Իրանի համար, և Թեհրանը ողջունում է տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների զարգացումը, մերձեցումը:
Կարդացեք նաև
📍Իրանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում առաջընթացը:
📍Իրանը կենտրոնացած է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վրա:
📍Հարավային Կովկասը չպետք է դառնա տերությունների մրցակցության վայր, քանի որ դա հետաձգում է խաղաղությունը:
📍Կովկասում պատերազմի վրա հիմնված կարգն ավարտվել է և պետք է խաղաղության վրա հիմնված կարգ հաստատվի:
📍Կայուն խաղաղությունը պետությունների ու ժողովուրդների մերձեցման ու բարեկամության կարիքն ունի:
📍Ցանկացած բանակցություն պետք է լինի բալանսավորված մթնոլորտում և պետք է ունենա կոնկրետ արդյունքներ՝ համահունչ տարածաշրջանի իրողություններին և կողմերի շահերին:
📍Օտար ուժերը ցանկանում են օգտվել Հարավային Կովկասի հակասություններից:
📍Իրանը ողջունում է 3+3 մեխանիզմն ու պատրաստ է հյուրընկալել այն:
📍Ալիևը վստահեցրել է, որ Ադրբեջանը հետամուտ չէ և չի լինելու միջանցքի ստեղծմանն ու Հայաստան-Իրան պատմական հաղորդակցական ուղիների փակմանը:
📍Քննարկվել են տարանցման ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության զարգացման, առկա խոչընդոտների վերացման հարցեր:
📍ՀՀ ԱԳ նախարարի այցի հիմնական նպատակը Իրանի նախագահի ու ՀՀ վարչապետի վերջին հանդիպման պայմանավորվածությունների կատարմանը հետամուտ լինելն է:
📍Թեհրանն ու Երևանը էլեկտրաէներգիայի, տարանցման ոլորտում լավ համագործակցություն ունեն, և հույս ունենք՝ կկարողանանք զարգացնել էներգետիկայի ոլորտում համագործակցությունը»:
📌Ա. Միրզոյանի հայտարարությունները.
📍«Հայ-իրանական հարաբերությունները պատմական են, ու մեծ կարևորություն ունեն Երևանի համար: Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ բարեկամ է:
📍Հայաստանը հետամուտ է Թավրիզում ՀՀ հյուպատոսության բացմանը:
📍Ադրբեջանը բանակցելու փոխարեն տարածաշրջանում Ղարաբաղի հայերի էթնիկ զտման քաղաքականություն է առաջ տանում, որի ցուցիչ է Լաչինի միջանցքի փակումը:
📍Բաքվի կողմից պարենամթերքի տեղափոխումն արգելակելու պատճառով Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է:
📍Իրանցի գործընկերոջ հետ Հայաստան-Ադրբեջան բանակցություններն են քննարկվել:
📍Իրանի նախագահին Հայաստան այցելելու հրավեր է փոխանցվել»:
📌Ի դեպ, վաղը Մոսկվայում Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է լինելու: Ամենայն հավանականությամբ, Թեհրան այցն առաջին հերթին դրանով է պայմանավորված: