Արդեն հայտնել էինք, այսօր արցախցի մի խումբ երիտասարդներ պահանջով և խնդրանքով հավաքվել էին Կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցչության մոտ։ Այնուհետև նրանք վանկարկումներով փակել են Երևանի քաղաքի մի շարք փողոցներ, ապա քայլերթով գնացել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։
Երիտասարդներին միացած կինը Հյուսիսային պողոտայով անցնելու ժամանակ կանգնեց և սրճարաններում նստած մարդկանց հորդորեց անտարբեր չլինել Արցախում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ։
Կարդացեք նաև
«Ժողովուրդ, դուք ի՞նչ եք մտածում, հացի կտոր չկա Արցախում, մարդիկ սովի մեջ են, երեխաները մահանում են սովից։ Արթնացե՛ք։ Ամեն անգամ սեղան նստելուց, ամեն անգամ գազօջախ վառելուց մտածեք՝ արցախցին չունի։ Եկեք, պայքարեք։ Ամեն մեկդ որպես հայ պարտավոր եք։ Եկեք այս երեխեքի կողքը կանգնեք»,-նշել է երիտասարդների հավաքին միացած կինը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ