Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք մեր անելիքը կանենք». Հայկ Մամիջանյան

Հուլիս 24,2023 16:44

Կյանքի իրավունքի պաշտպանություն, հայատյացության դեմ պայքար եւ այն ժողովրդավարության պաշտպանություն, որի մասին դուք խոսում եք. սրանք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից ՀՀԿ-ական երիտասարդների պահանջներն են: Այսօր նրանք ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին փոխանցեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը, որը հրապարակվել էր երեկ: Նախագահ Սարգսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին խնդրել էր՝ կանգնեցնել Արցախում հումանիտար աղետը եւ հնարավոր ցեղասպանությունը:

«Եթե դուք կարողանաք դեմն առնել դիկտատոր Իլհամ Ալիեւի, եթե դուք կարողանաք դեմն առնել այն հայատյացության, որը ոչ միայն Ադրբեջանում է, այլ տարածվում է Արցախի մեր հայրենակիցների վրա եւ այն արժենում է կյանքեր, մենք կկարողանանք պնդել, որ ժողովրդավարության մասին տարածվողը ոչ միայն հայտարարություններ են, այլ գործով են ապացուցվում: Չի կարելի խոսել ժողովրդավարությունից, երբ հնարավոր չի լինում սանձել մի պետության, որը ցեղասպանության է տանում մեկ այլ պետության ժողովրդի, հնարավոր չի խոսել կյանքի իրավունքից, երբ մեկ պետություն, մեկ այլ ժողովրդի զրկում է այդ իրավունքից, հնարավոր չի խոսել խոսքի ազատությունից եւ ազատ տեղաշարժի ազատությունից, երբ Ադրբեջանը սահմանափակել է այն Արցախի մեր ժողովրդի համար: Նման պետությունն իրավունք չունի բարձր ամբիոններից խոսելու, նման պետությանը պետք է զգաստացնել, նման պետությանը պետք է ցույց տալ իր տեղը, հակառակ դեպքում, տարիներ անց, մենք պետք է խոսենք նոր ցեղասպանության մասին», – ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ, մինի-հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀԿ երիտթեւի անդամ Հայկ Դերզյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նամակը դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդականին փոխանցեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Նամակի հետեւանքների վերաբերյալ՝ կտեղեկացնեն հավելյալ:

Հայկ Մամիջանյանի համոզմամբ, հայկական երկու պետությունների՝ առաջին հայացքից անելանելի թվացող այս իրավիճակի համար նախագահ Սարգսյանի նամակը նոր հույս է բացում. «Մենք մեր անելիքը կանենք. մեր անելիքն է՝ ազատել Հայաստանը հակահայկական իշխանությունից, որը բավարարում է Ադրբեջանի ուլտիմատումները: Մենք մեր անելիքը, այո, կանենք, սակայն այս պահին Արցախի հումանիտար աղետի հետ կապված անհրաժեշտ են հրատապ լուծումներ եւ այն մարդիկ, ովքեր գիտեն նախագահ Սարգսյանի բանակցային մոտեցումները, ովքեր իրենց ստորագրություններով հինգ անգամ ֆիքսել են, որ այս կոնֆլիկտը չի կարող լուծման հասնել ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով, եւ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը աներկբա սկզբունք է, հետամուտ կլինեն այս գործընթացին»:

Ակցիայի մասնակիցները հեռացան՝ ԱՄՆ դեսպանատնից գործուն քայլերի ակնկալիքներով:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31