«Ազատություն». Բաքուն Հակարիի անցակետում հիմա էլ բժշկական անձնակազմ է տեղակայել, ադրբեջանցի բժիշկները պետք է զննեն Արցախից Կարմիր խաչի մեքենաներով տեղափոխվող հիվանդներին:
«Բժիշկ էր նստած երկու աղջկա հետ միասին», – ներկայացրեց Արցախի բնակիչը:
Արցախցի կինը երեխայի հետ մեկ ամիս սպասում էր, որ Կարմիր խաչը իրենց Երևան տեղափոխի, դուստրը տեսողության, նաև առողջական այլ խնդիրներ ունի, շաբաթ օրը 12 հիվանդների հետ հասան Հակարիի ադրբեջանական անցակետ։ Երեխան ակնոցով է եղել՝ ադրբեջանցի բժիշկը չի զննել, մի քանի հարց է տվել: Թե ինչպե՞ս անցան անցակետով՝ կարճ ժամանակ է անցել, բայց արցախցի կինն արդեն չի հիշում, ասում է՝ «այնքան նյարդային էի». – «Ներվային եմ եղել, սթրեսային վիճակում եմ եղել»:
Տասն օր առաջ ադրբեջանական կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար էլ փակեց անցակետը, Արցախի պետնախարարը տեղեկացրեց, որ նոր նախապայմաններ են առաջ քաշել, հիվանդները պետք է բուժզննման ենթարկվեն նաև անցակետում, եթե կարիք լինի պիտի մերկանան։ Երեկ «Ազատության» «Կիրակնօրյա» թողարկման եթերում Գուրգեն Ներսիսյանն ասաց՝ մի կերպ համոզել են, որ գոնե բուժզննման ժամանակ տեսախցիկներ չլինեն։
Կարդացեք նաև
«Ծանր վիճակում գտնվող հիվանդ կա, որին Հայաստանի Հանրապետություն Կարմիր խաչը տեղափոխում է նստած վիճակում, նրանց իջեցնում են և ադրբեջանցիներն ասում են՝ պետք է բուժհետազոտության ենթարկենք, ընդհուպ, եթե անհրաժեշտ լինի, այդ բուժհետազոտությունը պետք է զուգորդվի անձի մերկացմամբ, լրացուցիչ հետազոտություններով: Կարմիր խաչին այսօր հաջողվել է մի կերպ համոզել, որ գոնե այդ գործընթացը տեսախցիկների առաջ չկատարվի», – ներկայացրեց ներսիսյանը:
Սուսան ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: