Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը ողջ ծավալով կվերականգնվի. կկառուցվի նաև երկրորդային ճանապարհ

Հուլիս 24,2023 17:32

 Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածն այս տարի ողջ ծավալով կվերականգնվի: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հստակեցվել են շինարարական և տեխնիկական լուծումները, նախագիծը հանձնվել է փորձաքննության, որից հետո էլ կմեկնարկի շինարարությունը: Կկառուցվի նաև երկրորդային ճանապարհ, որն սպասարկելու է հարակից շենքերը:
***
Երևանի քաղաքապետարանի քարտուղարության զանգերի սպասարկման և աջակցման բաժինը հաշվետու ժամանակահատվածում ստացել է 5503 հեռախոսազանգ, որը 146-ով ավելի է նախորդ շաբաթվա համեմատ: Կատարողականը կազմել է 100%: Ընդամենը մեկ ամիս առաջ թեժ գծի արդյունավետությունն, ի դեպ, 18% էր:
***
Գետառի վրա այս տարի ջրերի մաքրման կայան կկառուցվի: Մշակվել է տեխնիկական բնութագրին համապատասխան նախագիծ. կառույցն իր հնարավորություններով բացառիկ է լինելու:
***
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածում շարունակվում են բարեկարգման աշխատանքները: Այն կառանձնանա նոր լուծումներով, կձևավորվի տարածքին համահունչ միջավայր: Հանգստի գոտին նախանշվում է շահագործման հանձնել աշնանը:
***
Դալմայի այգիների շուրջ 200 հա տարածքում նախատեսվում է նոր հանգստի գոտի կառուցել, կիրականացվեն անտառտնկման աշխատանքներ:
***
Երևանի կենդանաբանական այգու տարածքը 30-40%-ով կընդլայնվի. կօգտագործվեն հաշվեկշռում առկա հարակից հատվածները, ինչն էլ հնարավորություն կտա ավելացնել ազատավանդակների թիվն ու ստեղծել հարմարավետ պայմաններ:
***
«Ակտիվ քաղաքացի» հարթակում հանրային քննարկման դրված՝ Մերգելյանի այգու վերակառուցման ծրագրի երկրորդ նախագիծն է հաղթող ճանաչվել: Հաշվի առնելով բնակիչների առաջարկներն ու դիտարկումները՝ նախագիծը կկրի որոշակի փոփոխություններ.  շուրջ 50%-ով կնվազեն սրճարանի ծավալները, հնարավորին կավելացվեն կանաչապատ գոտիները:
«Շուրջ 30 տարի «մսի պասաժներով» գործող Մերգելյանի այգին այս տարի վերջապես կստանա այգու տեսք ու կդառնա երևանցիների սիրված հանգստի գոտիներից մեկը»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31