Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի թվիթերյան էջում հրապարակված լուսանկարում պատկերված է հացի համար հերթագրված անձանց անվանացանկը։
Լուսանկարում նշված է նաև, որ վառելիք չլինելու հետևանքով հացը չի հասնում խանութներ։ Մարդիկ ստիպված են երկարատև հերթեր կանգնել՝ օրվա հացը վաստակելու համար։
«Միջազգային հրատապ միջամտությունը հրամայական է՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետը Լեռնային Ղարաբաղում»,- գրել է նա։