Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության եւ գեներացնել այն թեզերը, որոնք առաջ է տանում, 120 հազար քաղաքացիներ ցեղասպանվելու են»․ Թագուհի Թովմասյան

Հուլիս 24,2023 14:25

Այսօրվա իրավիճակն ունի մեկ պատճառ ու մեկ պատասխանատու՝ Նիկոլ Փաշինյան։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Եթե մեր երկրի ղեկավարը գնում եւ Արցախը ճանաչում է Արցախի կազմում, մենք ուրիշ ումի՞ց ինչ պետք է ակնկալենք։ Առաջին հերթին մենք պետք է հասկանանք, որ խնդիրը մեր մեջ է։ Մենք պետք է Նիկոլ Փաշինյանին արգելենք բոլոր հնարավոր եղանակներով՝ եթե չի կարող օգնել Արցախին, ապա գոնե չխանգարի։ Գոնե արցախաբնակ հայ ժողովրդին չմատնի ցեղասպանության։ Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության եւ շարունակում է գեներացնել այն թեզերը, որոնք առաջ է տանում, սա նշանակում է, որ  Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությամբ 120 հազար քաղաքացիներ ցեղասպանվելու են։ Դա անխուսափելի է, որովհետեւ, եթե առաջարկում են օգտվել Աղդամի ճանապարհից, չի կարող դահիճի ձեռքը լինել օգնություն, դահիճն արդեն իր արյունոտ ձեռքով մեզ ցեղասպանել է եւ շարունակում է իր արյունոտ գործը։ Ամեն հարմար առիթով նրանք կրակում են, եւ մենք չենք կարող Ադրբեջանից երբեւէ ակնկալել, որ Ադրբեջանը հնարավոր է որեւէ հումանիտար քայլ իրականացնի արցախցիների նկատմամբ»,- ասաց նա։

Հետեւաբար, ըստ Թագուհի Թովմասյանի, մենք պետք է լինենք պահանջատեր ու պահանջատիրությունը սկսենք ներսից։ Նախ պետք է արգելել Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես Արցախի վերաբերյալ որեւէ հայտարարություն անել, որը հայանպաստ չէ։ Ինչպես նաեւ պետք է միջազգային հանրությանը բացատրել, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդի պատկերացումներն ու պահանջները։ «Հետեւաբար, նրա կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ չի կարող լինել լեգիտիմ, ուշ թե շուտ դրանք բողոքարկվելու են, ինչպես ներհայաստանյան, այնպես էլ դրսի ատյաններում։ Եվ ստացվում է, որ աշխարհի գերտերությունները միաբերան պնդում են, որ Հայաստանը պիտի ստորագրի խաղաղության պայմանագիր եւ պիտի գնա Ադրբեջանի հետ խաղաղ համակեցության, մենք հասկանում ենք, որ դա ուղղակի անհնար է, ստացվում է, որ աշխարհի դերակատարները խաբված են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի իշխանությունների կողմից։ Հետեւաբար, մենք պիտի կարողանանք սա բացատրել ինչպես Հայաստանի քաղաքացուն, այնպես էլ միջազգային հանրությանը»,- հավելեց Թովմասյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31