Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ մի՛ տվեք նոր ցեղասպանություն լինի». արցախցի երիտասարդը ժեստերի լեզվով կոչ է արել

Հուլիս 24,2023 14:17

Արդեն հաղորդել ենք, որ «Բացում» նախաձեռնությունն այսօր Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին նամակ հանձնեց: Նախաձեռնության հեղինակները նշեցին, որ նամակի նպատակն է ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների, մասնավորապես Պարենի համաշխարհային ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ համապատասխան գործառույթներ ունեցողներ կառույցների միջոցով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց հավաքագրվող հումանիտար բեռները` պարենամթերքն ու պարագաները, տեղափոխել Արցախ:

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ Արցախի ապաշրջափակման պահանջով կրկին հավաքված մի խումբ մտահոգ քաղաքացիների շարքում էր արցախցի Աստղիկ Ալավերդյանը, որը սովորում է հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Ապագա սուրդոմանկավարժը ամիսներ տևող շրջափակման պատճառով չի կարողանում գնալ ծննդավայր և տեսնել Ճարտար քաղաքում ապրող ընտանիքին։

Aravot.am-ի խնդրանքով Արցախի շրջափակման մասին ժեստերի լեզվով Աստղիկ Ալավերդյանն իր խոսքն ու կոչն ուղղեց աշխարհին։

«Ժողովրդավար և մարդասեր ազգեր, հայկական Արցախը ամիսներ տևող շրջափակման մեջ է։ 120.000 մարդ զրկված է սննդից։ Արցախում մարդկանց իրավունքներն անտեսված են։ Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը` խանգարելով մարդկանց բնականոն կյանքը։ Թույլ մի՛ տվեք նոր ցեղասպանություն լինի, կանգնե՛ք Արցախի կողքին»,- ժեստերի լեզվով նշել է նա։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31