ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ, Արցախի պետական համալսարանի դոցենտ, տ.գ.թ. Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ռուսաստանի դուման ընդունեց գերշահույթի հարկման օրենքը, ըստ որի՝ եթե 2021-2022թթ. կազմակերպության շահույթի հանրագումարը գերազանցում է 2018-2019թթ.-ի շահույթը, տարբերության մասով կազմակերպությունը 10% լրացուցիչ հարկ է վճարելու:
Հայաստանը նույնպես պետք է նման օրենք ունենա և այն կիրառի գերշահույթներ ստացող ոլորտներում, օրինակ՝ 2022թ. բանկային համակարգը 255 մլրդ դրամ մաքուր շահույթ է ստացել, այդ ցուցանիշին մոտ շահույթ կստանան նաև այս տարի:
Պատերազմի մեջ գտնվող երկիրը լրացուցիչ եկամուտների կարիք ունի: