ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունը, որը ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առջեւ արցախցիների համար պարեն ու անհրաժեշտ պարագաներ է հավաքում, այսօր դիմեց ՄԱԿ-ին՝ հավաքված ապրանքը Արցախ հասցնելու համար։

Members of ‘We are Artsakh’ initiative collect first necessity goods for the residents of Artsakh in front of the UN office in Yerevan, Armenia

Նախաձեռնության համակարգողներն իրենց ու իրենց աջակցող քաղաքացիների անունից նամակ փոխանցեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ խնդրելով ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ հավաքված ողջ հումանիտար բեռը առանց ավելորդ ժամանակ կորցնելու հասցնել Արցախի ժողովրդին։ «Հաշվի առնելով ծանր իրավիճակը՝ խնդրում ենք ձեզ հրատապ կերպով ընդունել ողջ հումանիտար բեռը եւ Լաչինի միջանցքով փոխադրել դեպի Արցախի Հանրապետություն»,- ՄԱԿ-ին դիմեցին նախաձեռնության հեղինակները։

Members of ‘We are Artsakh’ initiative collect first necessity goods for the residents of Artsakh in front of the UN office in Yerevan, Armenia
Նախաձեռնության անդամներից Նարեկ Այվազյանն ասաց, որ միջազգային հանրության ամենամեծ կառույցին են դիմում, որպեսզի հումանիտար բեռները Հայաստանից Բերձորի միջանցքով տեղափոխվեն դեպի Արցախ։ «Ինչո՞ւ ենք սա շեշտում, որովհետեւ ի սկզբանե բացառում ենք Ակնայով կամ Աղդամով բեռներ տեղափոխելու ադրբեջանական կողմի առաջարկը։ Դա մերժել են նաեւ Արցախում ապրող մեր հայրենակիցները։ Հետեւաբար, բեռների փոխադրումն անժամկետ, անդադար ու անվտանգ պետք է իրականացվի Բերձորի ճանապարհով»,- ասաց Այվազյանը։

Members of ‘We are Artsakh’ initiative collect first necessity goods for the residents of Artsakh in front of the UN office in Yerevan, Armenia
Ռեժիսոր Սեդա Գրիգորյանն ասաց, որ հաճախ է նշվում, որ ՄԱԿ-ը չի կարող քայլեր ձեռնարկել առանց ՀՀ կառավարության դիմումի։ «Այս ուղղությամբ եւս հետեւողական աշխատանք է տարվում, մի քանի անգամ արդեն մենք այցելել ենք ԱԳՆ եւ այնտեղ փորձել ենք հասկանալ, թե ով է ԱԳՆ շենքում այն պատասխանատուն, որը պետք է առաջ տանի ՄԱԿ-ի հետ այս բանակցությունները»,- ասաց նա։
Կարդացեք նաև

Members of ‘We are Artsakh’ initiative collect first necessity goods for the residents of Artsakh in front of the UN office in Yerevan, Armenia
Երգահան Միքայել Մարգարյանը հայտարարեց, որ մոտ 8 ամիս է՝ Արցախը շրջափակված է, եւ իրավասու կառույցները չեն լուծում խնդիրը։ «Այս հիմնարկի աշխատակիցները եւս պետք է մի փոքր զգան, թե բլոկադան ինչ է, երբ այսքան մարդ կարող է խանգարել քո բնականոն աշխատանքին եւ անգամ կյանքին։ Կոնկրետ ՄԱԿ-ն ունակ է եւ պարտավոր է մերժել այդ պահելաձեւը՝ պետությունների, անգամ անձանց ու խմբակների կողմից։ Ուստի, ՄԱԿ-ը պարտավոր է վերացնել Արցախի ապաշրջափակումը, հասցնել սնունդ ու ազատ տեղաշարժման իրավունքը վերականգնել։ Մենք բլոկավորելու ենք բոլոր այն կառույցները, որոնք պարտավոր են այս հարցը լուծել, բայց արդեն 8-րդ ամիսն է՝ չեն անում»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ