Լրահոս
Օրվա լրահոսը

IRNA-ի ադրբեջանալեզու բաժինն արդեն սկսել է գործել

Հուլիս 24,2023 13:34

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

🔻Այդ ֆոնին և առիթով IRNA-ում Իրան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ քարոզչական հոդվածներ են հրապարակվել՝ «եղբայրության, պատմական, մշակութային ընդհանրությունների» շեշտադրումով:

🔻Ադրբեջանալեզու բաժնի բացումը դրվատել են նաև նախկին ու ներկա պաշտոնյաներ՝ հիմնականում ադրբեջանամետ: Մեծ հույսեր ունեն, որ իրադարձությունը դրական կազդի երկկողմ հարաբերությունների վրա:

🔻Ուրախությունն Ադրբեջանում այնքան էլ չեն կիսում՝ բաժնի բացումը համարելով Իրանի կողմից «ներթափանցման հերթական փորձ»: Իրանի ազգայնական փորձագիտական դաշտը ևս դժգոհ է: IRNA-ում վերջին օրերին հրապարակված վերոնշյալ նյութերը (պարսկերեն) նրանք համարում են ավելի շուտ Ադրբեջանի քարոզչական թեզերի շրջանառում:

🔻Իսկ մենք հիշենք, որ Ադրբեջանում բանտարկված են բոլոր այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք որևէ կերպ «իրանամետություն» են դրսևորել: Շատ կայքեր պարզապես փակվել են: Նույն կերպ փակվել է նաև Իրանից գործող ադրբեջանալեզու հարթակների հասանելիությունը: Այս պայմաններում իրանատյաց ադրբեջանական լսարանի մոտ IRNA-ի ադրբեջանալեզու բաժինը եղանակ չի փոխելու:

🔻Այլ հարց է, որ այդ բաժինը չվերածվի Իրանի թյուրքախոս լսարանի համար ադրբեջանական թեզերի տարածման հարթակի, ինչպես ակնկալում է Ալիևը (Շուշիում մեդիաֆորումի ժամանակ հայտարարել էր, որ «հարաբերությունների վրա դրական ազդեցություն թողնելու համար լավագույն միջոցը Իրանի լսարանին Ադրբեջանի իրականության, Ղարաբաղի ու Արևելյան Զանգեզուրի վերականգնման մասին տեղեկացնելն է»)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31