«Ազատություն». Մոսկվայում անօդաչու սարքերի հարվածներ են գրանցվել երկու ոչ բնակելի շենքերի վրա, լուրջ վնասներ և զոհեր չկան, ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են արտակարգ ծառայություններից՝ երկուշաբթի գիշերը մայրաքաղաքի կենտրոնում երկու անօդաչու թռչող սարք է խոցվել։
«Մեկ անօդաչու թռչող սարքը կործանվել է Դանիլովսկի շրջանի Լիխաչովի փողոցում, մյուսը, ըստ նախնական տվյալների, խոցվել է Խամովնիկիի Կոմսոմոլսկի պողոտայում», – հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: