Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տարակուսելի է, որ սովի մատնվող հայ երեխաներից մի քանի կիլոմետր հեռավորության վրա միջոցառմանը մասնակցում են Վրաստանի Հանրային հեռուստաալիքի գլխավոր տնօրենը և հայալեզու բաժնի ղեկավար Ալիևան. հայտարարություն

Հուլիս 24,2023 11:55

Armenian-community.ge. Մինչ Արցախի 120.000-անոց բնակչությունը, բացառապես հայ լինելու պատճառով, Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից ենթարկվում է ցեղասպանության` արդեն գրեթե 8 ամիս գտնվելով շրջափակման մեջ և զրկված լինելով բուժօգնության և առաջին անհրաժեշտության այլ կարիքները հոգալու հնարավորությունից, մի քանի կիլոմետր այն կողմ Ի.Ալիևն անցկացնում է «Shusha Global Media Forum» կոչված ծրագիրը: Այլևս զարմանալի չէ Ի.Ալիևի ցինիզմի մակարդակը` Ադրբեջանում լրագրողական կամ օրինակ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված ֆորումի անցկացման մասով, վերջերս անգամ պարզվեց, որ այդ երկրում կան «բնապաշտպաններ»:

Սակայն մեզ համար տարակուսելի է, որ սովի մատնվող հայ երեխաներից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա նրանց դահիճների կողմից կազմակերպված այս միջոցառմանը մասնակցում են Վրաստանի Հանրային հեռուստաալիքի (որը ֆինանսավորվում է Վրաստանի քաղաքացիների, այդ թվում` շուրջ 180.000 հայերի վճարած հարկերից) գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին և նույն հեռուստաալիքի հայալեզու բաժնի ղեկավար Ռամիլա Ալիևան: Հաշվի առնելով, որ Վրաստանի իշխանությունները միշտ հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև չեզոք դիրքերից` հաճախ փորձելով դառնալ միջնորդ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում, նշված պաշտոնատար անձանց մասնակցությունը Շուշիում կայացած միջոցառմանը անհանգստության տեղիք է տալիս:

Մենք նախկինում ևս հայտարարել էինք, որ Հանրային հեռուստաալիքի հայալեզու և ադրբեջանալեզու բաժնի ղեկավարի պաշտոնում Ռ.Ալիևայի պաշտոնավարումը խոչընդոտելու է բաժնի օբյեկտիվ և անկողմնակալ գործունեությանը, սակայն հեռուստաալիքի ղեկավարության կողմից այդ ուղղությամբ որևէ գործուն քայլ չձեռնարկվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31