«Անհապաղ հումանիտար բեռ ուղարկեք Արցախ», «Ահազանգեք միջազգային հանրությանը, որ Արցախում հումանիտար աղետ է», «Մի թողեք նոր ցեղասպանություն լինի» կոչերով առավոտյան Կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցչության մոտ Հայաստանի բուհերում սովորող մի խումբ արցախցի ուսանողները հավաք անցկացրին։
Երիտասարդները նաև նամակ փոխանցեցին՝ հասցեագրված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։
Նրանք նաեւ հանդիպում պահանջեցին։ Գրասենյակից հայտնեցին, որ առաջիկայում կնախաձեռնեն հանդիպում Թիերի Ռիբոյի հետ։
Կարդացեք նաև
Այժմ երիտասարդները փակում են Երևանի փողոցները` «Միացեք», «Արթնացեք», «Մի եղեք անտարբեր», «Արցախ» վանկարկումներով։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ