«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Հենց այս ծանրագույն պայմաններում մենք սկսում ենք 7-րդ դարում հիմնված Հակոբավանքի վերանորոգումը:
Առա՛նց տեխնիկայի, առա՛նց վառելիքի, առա՛նց սննդի վերակառուցելու ենք մեր ինքնության մասը կազմող այս հոգևոր տաճարը:
Ու մեր այս քայլով ցույց ենք տալու, որ անկոտրում ենք: Մեզ փորձում են ցեղասպանել, սովամահ անել, իսկ մենք վերականգնում ենք մեր ԱՐԺԵՔՆԵՐԸ, մեր ՀԱՎԱՏԸ, մեր ՈԳԻՆ ու մեր ԿԱՄՔԸ, որովհետև աշխարհում իրականում գոյություն չունի ոչ մի ուժ, որ ի զորու է հաղթել իրենց հողի վրա ապրող ու իրենց Հավատը, Ոգին ու Կամքն ամուր պահող մարդկանց:
Ու ոչ միայն հնադարյա սրբավայրն է նոր շունչ ստանալու, այլև վերականգնելու ենք տները, սկսելու ենք կրթական նոր ծրագրեր: Մեր ձեռքերով կառուցելու ենք դեպի տաճար տանող ճանապարհը:
Կարդացեք նաև
Վերանորգման աշխատանքները սկսելու ենք հուլիսի 28-ին: Սպասում ենք բոլորին Ստեփանակերտի «Մեր Սարերը» կենտրոնում, Սասունցի Դավիթ 2:
Մնացածը՝ Հակոբավանք վանական համալիրի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ տեսանյութում: