Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտված իշխանության օրոք Հայաստանը միայն պարտություններ է կրելու. Թևան Պողոսյան

Հուլիս 23,2023 23:04

Պարտված իշխանության օրոք Հայաստանը միայն պարտություններ է կրելու, այսպես արձագանքեց քաղաքագետ Թևան Պողոսյանն ի պատասխան Aravot.am-ի այն հարցի, թե ինչպես կմեկնաբանեք Ալիևի՝ օրերս արված հայտարարությունը, թե «Հայաստանի ավելի քան 300 քաղաքներում և գյուղերում ադրբեջանցիներ են ապրել», իսկ «ավելի քան 170 գյուղերում միայն ադրբեջանցիներ են բնակվել, նրանց վերադարձը չի նշանակում այնտեղ բնակվող հայերի վտարում»:

«Ալիևը բացահայտ կերպով ասել էր, որ Հայաստանի իշխանություններին 2 տարի ժամանակ ենք տվել, հիմա անցել է էդ 2 տարին՝ դրա համար էլ ինչ-որ ակնարկներ է անում: Այս ամենի մեջ մի գաղափար կա, մարդը պայքարում է ու ասում, որ հանկարծ մտքներովդ չանցնի Հայաստանում իշխանափոխություն անեք, որովհետև գիտեն, այսօրվա իշխանություններից ինչպես ստանալ իրենց ուզածը: Հարց է առաջանում, եթե գործող իշխանությունները գիտակցում են, որ թշնամին շատ ուրախ է, որ իրենք են իշխանության, ուրեմն ինքնակամ-գիտակցված պետք է հեռանան: Բա՞ ամբողջ պայքարը, թե պետք է բանակցողը փոխվի՝ ինչի՞ համար է, որ թշնամին չուրախանա ու չասի, թե՝ ես գիտեմ, ինչպես հասնել իմ ուզածին: Թշնամին ձևը գտել է ու շատ հեշտ կարողանում է իր ուզածին հասնել: Ընդհակառակը՝ էդ թշնամին չի ալարում, նախօրոք ասում է իր ուզածի մասին: Դրա համար պետք չէ Ալիևից նեղվել, պետք է հասկանալ, որ շատ ազնիվ թշնամի ունենք: Դրա վրա հիմնվելով էլ պետք է հասկանանք, թե ինչ է պատրասվում նա անել ու թույլ չտանք, բայց թույլ ենք տալիս»,-նշեց Պողոսյանը:

Հետաքրքրվեցինք՝ «Գուցե՞ Հայաստանի գործող իշխանությունները ոչ հրապարակային պայմանավորվածություններ ունեն Ադրբեջանի հետ, որն էլ թույլ է տալիս Ալիևին նման հայտարարություններ անել»։

«Թշնամու հետ ի՞նչ պայմանավորվածություններ կարող են ունենալ Հայաստանի գործող իշխանությունները՝ հակահայկակա՞ն, հայ ազգի համար ո՞րն է կարևոր, որ թշնամու շահերը չսպասարկվի, եթե իշխանությունների գործողությունները ինչ-որ տեղ սպասարկում է թշնամու շահերը, ուրեմն ամեն ինչ պետք է անել, որպեսզի այդ իշխանություններն այլևս չլինեն: Լավագույնը կլինի, որպեսզի այս իշխանությունները գիտակցված-ինքնակամ հեռանան, եթե իրենք որևէ առնչություն ունեն Հայաստանի հետ կամ գոնե պատկերացում ունեն, որ գալիք սերունդները պետք է ապրեն այս երկրում: Իսկ եթե չկա այդ գիտակցումը, և միայն սեփական մարմինն է իրենց հետաքրքրում, ապա էլ ինչի մասին է խոսքը: Եթե Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները երբևէ պաշտպանում են Հայաստանի գործող իշխանությանը, ապա հենց իրենք՝ Հայաստանի իշխանությունները պետք է հարց տան, թե ինչպե՞ս կարող է իմ դարավոր թշնամին, որ սպանել է ու այսօր էլ սպանում է իմ զավակներին, եթե այդ մարդկանց շատ է պետք, որ մենք մնանք իշխանության, ուրեմն՝ ինքնակամ պետք է գնանք»,- ասաց Պողոսյանը:

Մեր այն ճշտմանը, թե ինչպե՞ս, ի՞նչ հիմքով իշխանությունները պետք է հրաժարական տան ու հեռանան՝ Թևան Պողոսյանն ասաց. «Իրենց նախընտրական խոստումները չկատարելու համար հրաժարական պետք է տան»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31