Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերջին բանակցողը, հիշողության իրավունքով, սրում է խնդիրները. Վահե Հովհաննիսյան

Հուլիս 23,2023 22:45

Սերժ Սարգսյանի բաց նամակը Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներին փաստում է իրավիճակի ծայրահեղ ծանրությունը, և դա ահազանգ է ոչ այնքան լայն հասարակության համար (այստեղ գործելու են նախասիրությունների բազմաթիվ նարատիվներ), որքան ազդեցիկ ու ռեսուրսների տիրապետող անձանց ու շրջանակների։ Հիմա ընտրության պահն է։

Բայց նամակի ամենակարևոր պահը այլ տեղ է. Ս. Սարգսյանը, ըստ էության, վերջին բանակցողն էր, և սա վերջին բանակցողի նամակն է։ Նրանից հետո 2018-2020 Հայաստանը խափանել է բանակցային պրոցեսը, իսկ պատերազմից հետո Հայաստանի հետ այլևս չեն բանակցում, ուղղակի թելադրում են։

Վերջին բանակցողը, հիշողության իրավունքով, սրում է խնդիրները. նշված երեք գերտերությունները բազմաթիվ անգամ դրել են իրենց ստորագրությունը արցախահայության արժանապատիվ ու անվտանգ կյանքի իրավունքի տակ։
Լիներ այսօր Հայաստանում նորմալ իշխանություն, միայն այս տեսանկյունից արդեն հնարավոր կլիներ կասեցնել արհավիրքը։ Բայց ունենք այն, ինչ ունենք։

Սա նշանակում է, որ պետք է ձևավորել պայքարի առողջ ձևաչափեր, քանի դեռ ձևավորված չէ սոլիդ իշխանություն։ Այս առումով խիստ կարևոր և ազդեցիկ է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքը, քանի որ պարունակում է լուծման ուղիներ՝ հարցին իրոք տիրապետող գործչի կողմից։

Մեր վիճակը ծայրահեղ է, ու մեր պայքարը չի կարող լինել. «Հայաստանն առանց խելքի» կարգախոսով։
Այնպես չէ, որ Ս. Սարգսյանի նամակից հետո երեք նախագահները հուզվելու են ու վաղվանից փոխելու իրավիճակը։ Բայց մենք կարող ենք տարբեր անհատների (մի քանի տասնյակ) կողմից հնչեցվող՝ փորձի, գիտելիքի վրա հիմնված առաջարկներով, ստեղծել պայքարի գրագետ բովանդակություն ու գրագետ մենեջմենթ։

Գրագետ ձևակերպումներ պետք է գան Արցախից, Հայաստանի և հայկական աշխարհի՝ ունակ անհատներից։ Եվ, վերջապես, գործող իշխանության ներսում եղած հատուկենտ անհատները, որոնք չեն ուզում իրենց ողջ հետագա կյանքն ապրել որպես Հայաստանն ու Արցախը վերջնական ողբերգության բերած ուժի ներկայացուցիչներ, պիտի գիտակցեն, որ սա գուցե իրենց վերջին հնարավորությունն է։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31