Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում հուլիսի 21-ին կայացել է բռնցքամարտի բաց առաջնություն: Այն նվիրված էր 44-օրյա պատերազմում անմահացած այգեհովիտցիներ Հարություն Չոբանյանի, Սամվել Մատինյանի, Հովհաննես Չոբանյանի և Սուրեն Խաչատրյանի հիշատակին:
Բռնցքամարտի մանկապատանեկան բաց առաջնությանը մասնակցում էին Իջևանի մարզադպրոցի սաները: Առաջնությանը ներկա էին նաև զոհված այգեհովիտցիների հարազատներն ու ընտանիքի անդամները:
Կարդացեք նաև
Վերջիններս Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի կողմից արժանացան շնորհակալագրերի: Գավաթների, պատվոգրերի և մեդալների արժանացան հաղթանակներ գրանցած մարզիկները: Իջևանի համայնքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ առաջնությունը կազմակերպվել էր համայնքապետարանի և անհատ բարերարների նախաձեռնությամբ:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ