Տավուշի մարզում Վարդավառը մշտապես տոնում են առանձնակի խանդավառությամբ: Հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը մարզում քեֆ-ուրախություն է տիրում:
Ավանդական ջրոցիից բացի Տավուշում ավանդույթ կա այդ օրը գառ մորթելու: Ցանկացած ընտանիքում պատրաստում են նաև Վարդավառին բնորոշ քաղցրավենիք: Տարբեր բնակավայրերում այն անվանում են յուրովի: Բերդի տարածաշրջանում այն կոչում են սալի, Իջևանի տարածաշրջանում` նազուկ:
Տոնական սեղանի անբաժան մասն են կազմում խորովածը, գառան խաշլաման և գառան արյունը: Այս տարի տավուշցիները Վարդավառը տոնում են հուլիսի 23-ին:
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները` Գանձաքարի մշակույթի տան ֆեյսբուքյան էջից