Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմամշակութային բերդերը, ամրոցները ներկայացվելու են «Զարկ ֆեսթ» փառատոնի շրջանակներում

Հուլիս 23,2023 13:43

Ազգային երգ ու պարով, հայրենասիրական ոգով ողողված էր «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցը:

«Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցում առաջին անգամ անցկացվեց իր տեսակի մեջ եզակի «Զարկ ֆեսթ» փառատոնը:

Հայաստանի Հանրապետության այն մարզերում, որտեղ կան պատմամշակութային բերդեր, ամրոցներ, որոնք ավելի քիչ են հայտնի, սակայն պատմականորեն մեծ արժեք են ներկայացնում և կարիք ունեն հանրահչռակման, այսուհետ ամեն տարի ներկայացվելու է ազգայինը արժևորող «Զարկ ֆեստ» փառատոնի շրջանակներում:

Արամ Սուքիասյան «Զարկ ֆեստ» փառատոնի ռեժիսոր

Ինչու էր հենց առաջինը ընտրվել այս ամրոցը, մանրամասնում է նախագծի ռեժիսորը. «Նմանօրինակ միջոցառումներով անդրադառնում ենք տվյալ մարզի արժեքներին, բանահյուսությանը, ռազմի գործիչներին, մշակույթի անվանի գործիչներին, որոնց տվել է այս դեպքում Արագածոտնի մարզը, որոնք մեզ համար ազգային արժեքներ են:

Ոչ բոլոր բերդապարիսպների մոտ է հնարավոր նմանօրինակ միջոցառումներ իրականացնել: Առաջինը տեղանքի առումով շատ հարմար է, նաև հաշվի է առնվել մարզի պատմականությունը բերդերի թագավորանիստ լինելու հանգամանքը»:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31