Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկվա վանաձորյան միջոցառման ամենածանր պահը բեմից դրոշի հեռացումը չէր, այլ այն, թե ինչպիսի ջանասիրաբար էին Արցախի դրոշը ծածանողի թևերը ոլորում․ Տիգրան Աբրահամյան

Հուլիս 23,2023 11:30

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանական ռեժիմի մոտեցումը, իսկ ավելի կոնկրետ` ատելությունը, Արցախի ու, առհասարակ, Հայրենիքի գաղափարի նկատմամբ վաղուց պարզ է:

Արցախում խորացող աղետի պայմաններում իշխանական արքունիքի զվարճանքներն ու անհոգ կյանքը, դրա հանրայնացումը նպատակ ունի ջնջել ու պղծել այն ամենը, ինչը կապված է Արցախի հետ:

Երեկվա վանաձորյան միջոցառման ամենածանր պահը բեմից դրոշի հեռացումը չէր, այլ այն, թե ռեժիմի ստրուկներն ինչպիսի ջանասիրաբար էին թևերը ոլորում Արցախի դրոշը ծածանողին:
Շատերս հազար ու մի ակցիա-հանրահավաքների ենք մասնակցել, ոստիկանության հետ քաշքշուկի մեջ մտել, ոստիկանական բաժանմունքներում հայտնվել:

Կան ոստիկանները, ովքեր թեև հրաման են կատարում, բայց իրենց արարքից կարմրում են, գլուխները կախում, բերման ենթարկելիս բառիս բուն իմաստով խնդրում, որովհետև իջեցված հրամանը նաև իրենց ինքնասիրությունն է շոշափում. շատերը համակարգում երկար չեն էլ ձգում:

Այս իշխանությունը մի օր չի լինելու, սակայն մնալու է սրանց թողած դառը հետևանքներն ու այն սուբյեկտները, ովքեր մտածելով, թե իշխանությունը հավերժ է, ոչ միայն օրենքներն ու սահմանադրությունն են տրորել, այլ իրենց պահվածքով ու անտարբերությամբ նիկոլական խմբակի հանցակիցն են դարձել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31