Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտե՞ր ժողովուրդը, որ իրեն տանում են այդ երթին, որպեսզի իր անունից դժգոհություն հայտնեն միակ փոքրիշատե աջակցից․ «Հայացք Երևանից»

Հուլիս 23,2023 11:17

«Հայացք Երևանից» – Կողմ եմ արդյունավետ հավաքներին, հայրենիքի համար տարբեր նախաձեռնություններին, բայց ո՞ւմ էր ձեռնտու՝ համաժողովրդական շարժում սկսել եւ ժողովրդին տանել ռուս խաղաղապահների մոտ, որպեսզի բողոք ներկայացնեն, թե ինչու միջանցքը չեն բացում։

Գիտե՞ր ժողովուրդը, որ իրեն տանում են այդ երթին, որպեսզի իր անունից դժգոհություն հայտնեն միակ փոքրիշատե աջակցից:

Մեր ժողովուրդը հասկացա՞վ, որ այդ անժամկետ շարժումը միայն հումանիտար խնդիրներ լուծելու նպատակ էր հետապնդում, որպեսզի միջանցքը վերաբացվեր ապրանքափոխադրումների եւ կենսական այլ կարիքների համար։

Արդյո՞ք Բրյուսելի հերթական եռակողմ բանակցություններից մեկ օր առաջ սկիզբ առած համաժողովրդական շարժումը պետք է զերծ մնար «քաղաքական» ուղղվածությունից, երբ Արցախի լինել-չլինելու հարցն էր դրված զոհասեղանին։

Մեր ժողովուրդը գիտի՞ Հայաքվեի մասին, դրա վերաբերյալ խոսք չկար, որի ստորագրահավաքով փորձում են մերժել եւ իրավական հարթություն բերել Արցախը Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնավորներին։

Ո՞վ էր ամենաշատ պաշտպանվածը այդ երկու օրվա հավաքներում։ Արդյո՞ք Արցախը հանձնողի անունը կար։ Ցավոք՝ չկար: Հուսանք՝ համաժողովրդական շարժման հետագա ընթացքում այս հարցերը պատշաճ պարզաբանում կստանան:

Գոնե ես ինձանից գոհ եմ այնքանով, որ մեզ մոտ առաջին օրը իմ դժգոհությունն եմ արտահայտել շարժման ուղղվածության համար մինչ հավաքի սկսելը եւ հանրության հետ շփվել իմ ելույթով այն հարցերի շուրջ, որոնց մասին չպիտի խոսվեր։

Հուլիսի 15-ին՝ շարժման երկրորդ օրը, ես հանդիսատես էի, փորձում էի լուռ նայել, զգալ, տեսնել, թե քանիսն են խաբված հողի եւ հացի այս անհավասար կռվում:

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ
Արցախ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31