Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող Բերձորի միջանցքից՝ Շուշիում Ադրբեջանի կողմից անցկացվող միջազգային ֆորումը լուսաբանող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրելով Ստեփանակերտ՝ անձամբ ականատես լինելու և լուսաբանելու Արցախում առկա ծայրահեղ ճգնաժամային իրավիճակը։
«Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի լրագրողների համայնքն իր բողոքի ձայնն ուղղեց Շուշիի գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին՝ պահանջելով իրենց գործընկերներից գործիք չդառնալ ադրբեջանական բռնապետության ձեռքին և լուսաբանել Արցախում հումանիտար ճգնաժամը»,- տեսանյութին կից գրել է նա։
Community of journalists from the road Stepanakert-Shushi addressed its voice of protest to the participants of the Shushi Global Media Forum, demanding from their colleagues not to become a tool in the hands of the AZE dictatorship and cover the humanitarian crisis in Artsakh. pic.twitter.com/tDM21LBnIj
— Gegham Stepanyan #StopArtsakhBlockade (@Gegham_Artsakh) July 22, 2023