Արցախի հանրային հեռուստատեսություն – Ստեփանակերտում փակ մանկապարտեզներ չկան, սակայն բոլորն էլ կանգնած են փակման շեմին: Այս մասին բարձրաձայնում են ոլորտի պատասխանատուները: Սնունդ հայթայթելը դժվարացել է, որոշ մթերքներ արդեն ընդհանրապես հնարավոր չէ գտնել:
Մանկապարտեզ հաճախող երեխաների թիվն էլ է կտրուկ կրճատվել՝ տրանսպորտի բացակայության պատճառով: Ստեղծված իրավիճակից ելք առայժմ չի ուվագծվում: