Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհակալություն, որ ապրում եք սահմանին շատ մոտ, չեք լքում ու պայքարում եք հայրենի գյուղի համար. Խնձորեսկի գյուղապետ

Հուլիս 22,2023 23:49

Սիրելի՛ համագյուղացիներ, հարգելի՛ խնձորեսկաբնակներ,

Ես, լինելով ձեզնից մեկը, իմ պաշտոնավարումը, որպես վարչական ղեկավար, սկսել եմ պետության համար դժվար ժամանակներում, որն ուղեկցվեց ավելի լուրջ իրադարձություններով և բեկում մտցրեց բոլորիս կյանքում:

Երեք տարիների ընթացքում արել եմ անհնարինը՝ գյուղի խնդիրները լուծելու, անվտանգությունն ապահովելու և գյուղացու բողոքի ձայնը լսելի դարձնելու ու անպատասխան չթողնելու համար:

Շնորհակալ եմ բոլորիդ՝ ինձ ընդունելու և չընդունելու, հավատարիմ և դավաճան լինելու, երախտապարտ և երախտամոռ լինելու, հայրենասեր և հայրենանվեր լինելու համար (ո՛չ երբեք անհայրենիքներին):
Առանձնահատուկ շնորհակալություն իմ մարտական և զինակից ընկերներին, ովքեր վերցրել և միշտ պատրաստ են զենք վերցնել՝ հանուն հայրենիքի և հայի ազատության, այն մի քանի ընտանիքներին, որ գիշեր-ցերեկ եղել են գյուղի և գյուղացու խնդիրների կողքին և իմ գործընկերներ Լիլիթին, Էդիկին, Ջիվանին ու Հասմիկին:

Շնորհակալություն, որ ապրում եք սահմանին շատ մոտ, չեք լքում ու պայքարում եք հայրենի գյուղի համար, իսկ հայրենիքից հեռու ապրողներին, որ չեք մոռանում ծննդավայրը և կանգնած եք գյուղի կողքին:
Ես, որպես Երվանդ, շարունակելու եմ իմ՝ Խնձորեսկասեր և Խնձորեսկանպաստ գործունեությունը:

Հ.Գ. Անկախ ամեն ինչից՝ ես նույն Երվանդն եմ. անհրաժեշտության դեպքում՝ կարող եք դիմել, միշտ պատրաստ եմ օգնել:

Երվանդ ՄԱԼՈԻՆՑ

Խնձորեսկի գյուղապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31