Փարիզում հուլիսի 13-ին 74 տարեկանում մահացել է Չարլի Չապլինի դուստրը՝ դերասանուհի Ժոզեֆին Չապլինը, սակայն նրա ընտանիքն այդ մասին հայտնել է դերասանուհու վախճանից մեկ շաբաթ անց, գրում է The Guardian-ը։
Ժոզեֆին Չապլինը ծնվել է Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում 1949 թվականի մարտին։ Նա առաջին անգամ էկրանին է հայտնվել երեք տարեկանում՝ իր հոր «Կիզակետ» ֆիլմում։ 18 տարեկանում նա նկարահանվել է Չապլինի «Հոնկոնգյան կոմսուհին» ֆիլմում։
Սակայն նրան մեծ ճանաչում էր բերելու Պիերպաոլո Պազոլինիի կողմից 1971 թվականին նկարահանված «Քենթերբերիի հեքիաթներ» ֆիլմը։
Ժոզեֆինա Չապլինի մահվան հաղորդագրության մեջ ասվում է, որ նրա հուղարկավորությունը տեղի կունենա Փարիզում «ընտանեկան մտերիմ շրջապատում»։