Հուլիսի 22-ին, ժամը 13։42-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 38-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել՝ 15:17-ին: Այրվել է «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․ Ա․, ԻԻՀ քաղաքացի):
Վարորդը և ուղևոր Մ․ Ա․-ն (ԻԻՀ քաղաքացի) հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Կարդացեք նաև
ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ