Լրահոս
Օրվա լրահոսը

3 օր շարունակ Տավուշում թևածում է տոնական տրամադրությունը (լուսանկարներ)

Հուլիս 22,2023 19:27

Հուլիսի 20-ից արդեն 3 օր է, ինչ տավուշցիներն ապրում են մշակութային հագեցած կյանքով: Իջևան, Աչաջուր և Բերքաբեր համայնքներում թևածում է երգ-երաժշտությունը` ուղեկցվելով նաև բազմաթիվ ցուցահանդեսներով:

Իջևան բազմաբնակավայր համայնքում «Մենք ենք մեր սարերը» ծրագրի հայեցակարգային մտահղացմամբ կազմակերպվել է եռօրյա փառատոն, որին մասնակցում են համայնքի բնակիչները։ Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ սա մեծ և սպասված իրադարձություն է համայնքի համար:

«Ինչպես գիտեք, Իջևան խոշորացված համայնքն արժանացել է 300․000 եվրո դրամաշնորհի  «ԵՄ-ն՝ հանուն մշակութային զարգացման» ծրագրի շրջանակում՝ դառնալով EU4Culture ծրագրի հաղթող։ Հենց այդ ծրագրի շրջանակներում էլ կազմակերպվել է փառատոնը: Այն նպատակ ունի նախաձեռնությունների շնորհիվ զարգացնել Իջևան բազմաբնակավայր  համայնքի մշակութային և տնտեսական գործուն կյանքն ու ապահովել համագործակցային և մշակութային տնտեսության զարգացում։ Հռչակավոր Մակարավանքի տարածքում հուլիսի 21-ին վաղ առավոտից մեկնարկեց համաիջևանյան տոնակատարության 2-րդ օրը։ Իջևան համայնքի բնակավայրերի արտադրողները իրենց բերքն ու բարիքը, արհեստագործական, ձեռարվեստի և հուշանվերային աշխատանքները ցուցահանդես-վաճառքի նպատակով ներկայացրին Աչաջուր գյուղում։ Այսօր արդեն միջոցառումը շարունակվում է Բերքաբեր բնակավայրում: Լիահույս եմ, որ այս ամենը կլինի շարունակական»,-նշեց Ճաղարյանը:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31