Մատուռի մոտ տոպրակով թողնված նորածին տղային գյուղի շները քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան հետնամաս, որտեղ էլ գտել են նրան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Ներքի Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը։
«Դեպքը մոտավորապես 10։30-ին է եղել, բնակչուհին շների ոռնոց է լսել, դուրս է եկել տնից, իր տան բակի հետնամասում հավաքված շատ շներ է տեսել, հեռացրել այդ հատվածից, հետո ձայն է լսել, դեղին տոպրակը տեսել։ Մտածել է` կենդանի է երևի ներսում, մոտեցել է ու երեխային գտել։ Գրկել, տուն է տարել, հետո ոստիկանություն ենք զանգել»,– հայտնեց Զուլոյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում