Լրահոս
Օրվա լրահոսը

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին․ Բենիամին Մաթևոսյան

Հուլիս 22,2023 14:59

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի տելեգրամյան գրառումը

«Միջազգային դերակատարներից ոչ մեկը, որը հիմա ասում է Ղարաբաղն Ադրբեջան է, երբեք չեն ասել դա նախկինում, երբեք: Երբ խոսքը Ադրբեջանի մասին էր, նրանք ասում էին, որ մենք պետք է ընդունենք ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության հետ միասին: Հիմա իրավիճակն այլ է…»,-հուլիսի 21-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

Եվ սա այն ամենն է, ինչ դուք պետք է իմանաք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին, ըստ որոնց՝ 1990-ականներից և հատկապես «Մադրիդյան սկզբունքների» ի հայտ գալով Արցախի ինքնորոշման թեման փակվել է, իսկ ինքնին Ղարաբաղն ամբողջությամբ հանձնվել է։

Դա պատասխան է նաև բոլոր նրանց, ովքեր Ղարաբաղյան շարժման ալիքով իշխանության գալով Հայաստանում, Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակներից սկսած, փորձել են ազատվել Արցախից, այն հանձնել Ադրբեջանին՝ վկայակոչելով «միջազգային հանրության պահանջները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31