Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենալով միջազգային դատարանի որոշումը՝ Հայաստանը շատ արագ պետք է հայց ներկայացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ եւ պահանջի, որ Լաչինի միջանցքը բացվի»․ Օսկանյան

Հուլիս 22,2023 14:42

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձավ Արցախի շրջափակմանը։ «Իսկապես, մեր հայրենակիցներն այսօր Արցախում սովի են մատնված, օրեցօր ավելի օրհասական է դառնում իրավիճակը։ Այստեղ Հայաստանի իշխանություններն իրոք անելիք ունեն»,- ասաց նա։

Օսկանյանը նշեց, որ չի ուզում մեկնաբանել Արցախի Ազգային ժողովի երեկվա ուղերձը, Հայաստանի իշխանությունը թող ինքը որոշի՝ կկատարի այդ ուղերձում հնչած կոչը, թե ոչ, բայց կա մի քայլ, որ Հայաստանի իշխանությունները չպետք է ուշացնեն։ «Հայաստանի իշխանությունների ձեռքին կա մի շատ ուժեղ զենք։ Դա Արդարադատության միջազգային դատարանի որոշումն է, որը ՄԱԿ-ի կառույց է։ Ունենալով այդ դատարանի որոշումը, Հայաստանն այսօր շատ արագ պետք է հայց ներկայացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, հարցը բերի այնտեղ եւ բացատրի, խնդրի, պահանջի, որ Լաչինի միջանցքը բացվի։ Այդ հումանիտար ծանր վիճակը պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել, ճիշտ մարդկանցով եւ ճիշտ դիվանագիտական աշխատանք կատարելով՝ այնտեղ հասնել մի այնպիսի որոշման, որը լրացուցիչ ճնշում կդնի Ադրբեջանի վրա, որպեսզի այդ ճանապարհը բացի»,- ասաց Օսկանյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31