Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «Հայաքվե»-ն չի միանում Արցախի ապաշրջափակման պահանջով բողոքի ցույցերին

Հուլիս 22,2023 13:25

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ նախաձեռնությունն այս փուլում չի միանում Արցախի ապաշրջափակման պահանջով անցկացվող բողոքի ցույցներին։

«Իրականում երկու պատճառ կա, թե ինչու մենք անմիջականորեն ներգրավված չենք։ Առաջին պատճառը հետեւյալն է՝ մենք կարծում ենք, որ դեսպանությունների դիմաց իրականացվող գործողություններն արդյունավետ չեն, որովհետեւ Արցախում տեղի ունեցող ողբերգության հիմնական պատճառը Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունն է։ Ուստի, մենք մեր արցախյան գործընկերների հետ այս ընթացքում որոշակի երկխոսության մեջ ենք եւ փորձում ենք իրենց բացատրել, որ իրենց հանրային ակցիաների թիրախը պետք է լինի շատ հստակ։ Նրանք պետք է հստակ թիրախային հայտարարություններ անեն եւ գործողություններ պահանջեն հիմնական շահառուից՝ ՀՀ իշխանությունից»,- ասաց Չալաբյանը։

Նա հավելեց․ «Նախկինում այդպիսի գործողություններ եղել են դեսպանատների մոտ, եւ բոլորի պատասխանը հետեւյալն է՝ եթե Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, ապա մենք անզոր ենք; Ուստի, հիմնական խնդիրը, որը պետք է լուծել, դա շրջել այս իշխանությունների կապիտուլյացիոն վարքագիծը։ Փառք Աստծո, որ Հայաստանը դեռ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի մաս, դա ընդամենը բանավոր խոսք է Հայաստանի վարչապետի կողմից։ Բայց ամեն ինչ պետք է անել, որ նույնիսկ այդ բանավոր խոսքն ընդհանրապես դուրս բերվի շրջանառությունից։ Եվ ես կարծում եմ, որ մեր Արցախի գործընկերները պետք է հստակ մոբիլիզացնեն իրենց ուժերն ու ռեսուրսներն այդ ուղղությամբ։ Երբ դա տեղի ունենա, մենք նրանց կաջակցենք, որովհետեւ այս պայքարն արվում է մեկ նպատակով, մենք բոլորս գտնվում ենք մի նավի մեջ եւ պետք է իրար օգնենք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31