Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ակնհայտ դառնա, որ մենք ունենք քաղաքացիների աջակցությունը, ՔՊ-ի ներսում ճեղքվածք կառաջանա»․ Ավետիք Չալաբյան

Հուլիս 22,2023 12:54

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ստորագրահավաքից հետո ի՞նչ ակնկալիք ունեն Ազգային ժողովից, որտեղ մեծամասնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է։ Հիշեցնենք, ստորագրահավաքից հետո նախաձեռնության հեղինակներն Ազգային ժողով են ներկայացնելու Քրեական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկում են քրեական պատիժ սահմանել Արցախն այլ երկրի հանձնելու համար։

«Հարցի մեջ իրականում թվացյալ ճշմարտություն կա, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է դեմ քվեարկի «Հայաքվե»-ին։ Բայց դա բոլորովին էլ փաստ չէ, որովհետեւ «Քաղաքացիական պայմանագիրը» բաղկացած է 70 մարդուց, եւ որպես ամբողջություն՝ իրենք դեմ չեն արտահայտվում, դեմ են արտահայտվում կոնկրետ գործիչներ։ Եվ իրենք դեմ են արտահայտվում ոչ թե, որ չեն քվեարկելու, այլ որովհետեւ ուզում են ձախողել ստորագրահավաքը։ Բայց հենց ստորագրահավաքի փուլն ավարտվի, եւ ակնհայտ դառնա, որ մենք ունենք մեր քաղաքացիների աջակցությունը, ես համոզված եմ, որ հենց «Քաղաքացիական պայմանագրի» ներսում կսկսեն շատ լուրջ եւ քննարկումներ, եւ երկմտանք, եւ ճեղքվածք կառաջանա։ Ընդհանուր առմամբ, մեզ պետք է, որ ՔՊ-ից 20 պատգամավոր կողմ քվեարկի, եւ մենք աշխատելու ենք նրա վրա, որ 20 պատգամավորը քվեարկի»,- ասաց նա։

Ըստ Չալաբյանի՝ ՔՊ-ն իր խորհրդի, վարչության կամ ղեկավարի մակարդակով չի արտահայտվել։ «Ուստի, հիմա իրենք դիմադրում են, բայց բազմաթիվ են մեր պատմության մեջ օրինակները, երբ իշխող քաղաքական թիմն ինչ-որ բանի դիմադրում է, հետո համաձայնում է։ Եվ մենք մեր բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի «Քաղաքացիական պայմանագրի» դիմադրությունը հաղթահարենք։ Ինչպես հիմա ենք իրենց դիմադրում, այնպես էլ հետագայում կդիմադրենք»,- ասաց Չալաբյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31