Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի պատասխանի էպիկությունը ու «հանրապետականությունը». Դանիել Իոաննիսյան

Հուլիս 22,2023 11:55

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի պահ մի կողմ դնենք, որ ձայնագրությունների համաձայն Սպիտակի քաղաքապետը ենթականերին հրահանգել է ձայներ հավաքել Երևանի ընտրությունների համար, այլ զուտ քննարկենք ՔՊ-ի արձագանքները։

Այսպիսով, քանի դեռ Երևանի ՔՊ-ականները ասում են, որ Սպիտակ համայնքի ու դրա գյուղերի ղեկավարների կողմից ՔՊ-ի օգտին ընտրողներ ցուցակագրելը նորմալ բան է (անտեսելով, որ դա արվում է վերադասի հրահանգով), իրենք` Սպիտակի համայնքային ծառայողները, ընդհանրապես են հերքում, որ նման բան են անում։

Պատկերացնո՞ւմ եք։ Այն աստիճանի են «լոկալ քաղաքական գործիչները» ցինիկացել, որ հերքում են ցուցակագրման փաստը, թեև մենք հրապարակել ենք դա աներկբա ապացուցող ձայնագրություններն ու ցուցակների նկարները։

Այս հերքումը զարմանալի չէ։ Դեռ երեկ մենք իմացանք, որ ՔՊ վարչության փոխնախագահ (իր կենսագրական անցյալը ջնջած նախկին ՀՀԿ-ական) Գևորգ Պապոյանը հրահանգ է իջեցրել, որ հերքեն… իրենք էլ չորով հերքում են։

Պարզապես ՔՊ վարչության մյուս փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ, երևի անտեղյակ, որ չոր հերքում է գնալու, այդ սպիտակցիներին անվանում է «քաղաքականությամբ զբաղվող քաղաքական գործիչներ»։

Դե ինչ, պարոն Ալեքսանյանի ասածից ստացվում է, որ քաղաքականությամբ զբաղվելը պինդ ճակատով սուտ խոսելն է (ակնհայտ ճիշտը չորով հերքելը)։

Հ.Գ. Ի տարբերություն որոշ «քաղաքական գործիչների», մենք բավական պարկեշտ կերպով ամեն տեղ նշում ենք, որ հետաքննությունը բացահայտել է ոչ թե ընտրողների վրա ապօրինի ճնշումներ, այլ, ընդամենը, քարոզչության համար վարչական լծակների չարաշահումներ (ի տարբերություն 2017-ի «114 տնօրենների» հետաքննության)։

Հ.Հ.Գ. Ու թեև բացահայտումների բնույթը տարբեր էր, հետաքրքրասերներին առաջարկում եմ ՔՊ փոխնախագահների այսօրվա արձագանքները համեմատել 2017-ին ՀՀԿ փոխնախագահի` «114 տնօրենների» հետաքննության արձագանքի հետ։

Հ.Հ.Հ.Գ. Մեկդ Գևորգ Պապոյանին ասեք, որ իր նախկին կուսակցությունն (ՀՀԿ-ն) էլ էր մեզ դատի տվել ձայնագրությամբ հետաքննության համար։ Թող Աշոտյանից հետաքրքրվի, թե այդ դատական գործը ոնց պրծավ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31