Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս մարդը կարողացավ ձեռնաշղթաներով նետվել ցած. ինչո՞ւ պատուհաններին չկան ճաղավանդակներ, եթե առաջին դեպքը չէ. «Հրապարակ»

Հուլիս 22,2023 10:56

Վերջերս էքստրեմալ սպորտի նոր տեսակ է զարգանում Հայաստանում՝ թռիչք քննչականի պատուհանից։

Վերջին տարօրինակ մահը գրանցվել է հուլիսի 20-ին՝ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքում։

Այն ձեւակերպվել է որպես դժբախտ պատահար։ ՔԿ-ն ընդամենը հաղորդեց, որ օպերատիվ տեղեկություններ է ունեցել ՌԴ քաղաքացի հանդիսացող, ազգությամբ ռուս 30-ամյա անձի կողմից իր անվամբ թմրամիջոցների՝ դեմիթոքսիֆենէթիլամինի պարունակությամբ ծանրոցներ ստանալու մասին:

Ինչպե՞ս մարդը կարողացավ ձեռնաշղթաներով նետվել ցած: Եթե ձեռնաշղթա են անցկացրել, ինչո՞ւ անձին չեն ուղեկցել, եթե ուղեկցել են, ինչո՞ւ չեն կանխել թռիչքը, ինչո՞ւ են բաց պատուհան թողնում հարկաբաժնում, որտեղ ձեռնաշղթաներով անձինք են «ֆռֆռում»։ Եվ, վերջապես, ինչո՞ւ պատուհաններին չկան ճաղավանդակներ, եթե արդեն նման թռիչքների առաջին դեպքը չէ սա։
Երեկվա դեպքը մեր իրավապահ համակարգում կատարվող նմանատիպ առաջին դեպքը չէ` այն հիշեցրեց մի քանի ամիս առաջ Արտաշատի քննչական բաժնում տեղի ունեցած պատահարը։ Ապրիլի 27-ին նույն եղանակով՝ պատուհանից ընկնելով, մահացել է Արարատի Հովտաշեն գյուղի բնակիչ, 62 տարեկան մսավաճառ Միսակ Պողոսյանը։ Ըստ նրան ճանաչող անձանց՝ նա հանգիստ, խաղաղ անձնավորություն էր, բայց սովորություն ուներ՝ կանեփ էր ծխում։

Այսպիսով, Քննչական կոմիտեի բաժանմունքները վտանգավոր են դարձել ՀՀ քաղաքացիների կյանքի եւ առողջության համար։ Ծեծի, խոշտանգումների դեպքերին, որոնք վերջին մի քանի ամսում բազմապատկվել են, երկրի ղեկավարը չի արձագանքում։ Միայն Տիգրան Առաքելյանի դեպքը կարող էր բավարար լինել Քյարամյանին պաշտոնանկ անելու համար, որը, ըստ տուժողի, անձամբ էր ծեծել իրեն:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31