Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Արցախում ազգային միջուկը հստակ կձևակերպի պայքարի ռազմավարությունը, կկարողանա ոչ թե գնալ իրադարձությունների պոչից, այլ բոլորին կկանգնեցնի փաստի կամ փաստերի առաջ. «Փաստ»

Հուլիս 22,2023 10:47

Դե, Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնող Արայիկ Հարությունյանի ու նրա «ծայրահեղ քայլի»՝ վրանի մեջ նստացույց անելու մասին այս օրերին այնքան ասվեց ու գրվեց, որ հավել յալ անդրադառնալն անիմաստ ենք համարում: Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էլ հիմնականում նկարագրում է ստեղծված ծանր կացությունն ու պարբերաբար կոչեր անում «միջազգային հանրությանը», ռուսական խաղաղապահներին, «Հայաստանի բնակչությանը»: Այս ամենի մեջ ամենաուշագրավը, սակայն, այն է, որ Արցախի իշխանավորները բոլորը երբեք ու ոչ մի պարագայում ոչ մի թթու խոսք չեն ասում, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հասցեին: Դե, մասնակի բացառությամբ: Օրինակ՝ Արայիկ Հարությունյանի կուսակցության խորհրդարանական խմբակցությունից լավ էլ կոշտ արտահայտվեցին: Ու վերջիններիս կարելի է հրաշալի հասկանալ: Իրավիճակը նկատի ունենալով՝ այդ մարդիկ դեռ մի բան էլ մեղմ են արտահայտվում:

Սակայն այս ամենը հուշում է, որ Արցախն այսօր, որքան էլ որ պայքարում, ավելի ճիշտ՝ դիմակայում է ու չի հանձնվում, պայքարի ռազմավարությունն այնտեղ դեռ նոր-նոր է խմորվում: Վերջին հաշվով, պայքարը հանուն ինքնորոշման իրավունքի՝ սեփական հայրենիքում, սեփական հողի վրա ազատ ու անվտանգ ապրելու՝ յուրաքանչյուր մարդու և յուրաքանչյուր ժողովրդի անկապտելի իրավունքի իրացման համար է: Եվ երբ Արցախում, չասենք՝ «օրվա իշխանությունը», այլ իրապես պայքարի պատրաստ ազգային միջուկը հստակ կձևակերպի պայքարի ռազմավարությունը, կկարողանա նաև արագ կողմնորոշվել մարտավարության հարցում: Կկարողանա ոչ թե գնալ իրադարձությունների պոչից, այլ բոլորին կկանգնեցնի փաստի կամ փաստերի առաջ: Ուղղակի այլընտրանք չկա: Այլընտրանքը բնաջնջվելն ու կոտորվելն է, հայրենազրկվելն ու փախստական-թափառական դառնալն է: Ինչ-որ բան հուշում է, որ Հայաստանի փրկությունը, ինչպես մեկ անգամ չի դա եղել, էլի Արցախից է գալու:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31