Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը մինչ հեղափոխությունը ֆեյսբուքյան ակտիվիստ էր՝ Նավակ ճոճողը ծածկանունով, բարելավել է իր տնտեսական վիճակը. 2022 թվականին բնակարան է գնել:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ պատգամավորը դեռ 2006 թվականից նաեւ միանձնյա սեփականությամբ հողամաս ունի, ինչպես նաեւ դեռ 2006 ու 2007 թվականներից նաեւ երկու ավտոմեքենա ունի, որոնք մինչ այժմ կան։ Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա հայտարարագրված կամ, այսպես ասած, «երեւացող» եկամուտները այսպիսին են. նա իր բանկային հաշվին տարվա սկզբում ունեցել է 1 մլն դրամ, որը տարվա վերջին կրկնապատկվել է, իսկ կանխիկ 500 հազար դրամը պահպանվել է։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։