Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչել իշխանության «միջուկային ընտրազանգվածը»

Հուլիս 22,2023 10:00

Արցախում մարդկանց աղետալի վիճակի մասին վկայող լուսանկարները վերջին օրերին հաճախ են հայտնվում համացանցում: Ցույց տվեք այդ լուսանկարները որեւէ «նիկոլականի»՝ պետական վերնախավի հետ կապ չունեցող մի մարդու՝ սովորական, շարքային քաղաքացու, որին դուր է գալիս ներկայիս իշխանության քաղաքականությունը:

Արդյո՞ք այդ պատկերը նրա մեջ կարեկցանք կառաջացնի: Վստահ եմ՝ ոչ:

Ամբողջ խնդիրն այն է, որ երբ մեզ որեւէ նկար, տեսագրություն կամ փաստ են ներկայացնում, մենք արդեն ունենք մեր պատկերացումների, համոզմունքների «պաշարը»: Տառապող մարդու պատկերը հայտնվում է ոչ թե մեր հոգու կամ ուղեղի «սպիտակ էջի» վրա, այլ բազմաթիվ իրական կամ երեւակայական պատկերների համատեքստում:

Բերեմ մի պարզ օրինակ: Հեղափոխությունից մեկ կամ երկու տարի առաջ տաքսու վարորդը հրաժարվեց ինձ տանել Հյուսիսային պողոտա: Ինչո՞ւ: «Որովհետեւ այնտեղ ղարաբաղցիներ են ապրում»: Այդ վարորդի պատկերացմամբ՝ Հյուսիսային պողոտայում ապրում են մարդիկ, որոնք քիչ է՝ իրեն թալանել են, կեղեքել են ու ստորացրել, նրանք նաեւ եկել են Երեւան եւ տուն են գնել մայրաքաղաքի ամենաթանկ թաղամասում:

Այս թույնը մարդկանց մեջ ներարկում էին տասնամյակներ շարունակ, եւ հիմա նրանց տարհամոզել, կարծում եմ, հնարավոր չէ; Ուզում եք, տվեք Հյուսիսային պողոտայի բնակիչների ամբողջական ցուցակը: Ուզում եք, ներկայացրեք այսօր Արցախում ապրող մարդկանց միջին եկամուտը եւ կալորիաների քանակը: Նրանց համոզմունքը ոչ մի բան չի փոխի: Եվ ահա այդպիսի համոզմունք ունեցողներին դուք ցույց եք տալիս Արցախում տառապող մարդկանց լուսանկարները: Պետք չէ զարմանալ, որ այդ պատկերները նրանց մեջ որեւէ կարեկցանք չեն առաջացնում:

Այդպիսին է այսօրվա իշխանության «միջուկային ընտրազանգվածը»: Հեռու եմ այն մտքից, որ այդ մարդիկ հրեշներ են՝ նրանք կարող են լինել հավատարիմ ամուսիններ եւ հոգատար ծնողներ: Պարզապես նրանք, ովքեր ուսումնասիրում են այսօրվա հայաստանյան հասարակությունը, ովքեր ցանկանում են ինչ-որ ծրագրեր իրականացնել, չպիտի պատրանքներ ունենան եւ զբաղվեն ինքնախաբեությամբ, պետք է իմանան, թե ում հետ գործ ունեն:

Հիմա, կարծում եմ, պարզ է նաեւ, թե ինչու այն քաղաքացիները, որոնք Երեւանի փողոցներում փորձում են իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն Արցախի ժողովրդի, ենթարկվում են անխնա ծաղրի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (27)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Պարոն/տիկին Nimar-ը՝ որպես «միջուկային ընտրազանգվածի» վառ ներկայացուցիչ, կարող է օգնել պատասխանելու հարգարժան խմբագրի բարձրացրած հարցերին;

  2. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Լիովին համաձայն եմ Ձեզ հետ։ Այո, իրականում արցախցիների մասին ստերն տարիներ ի վեր տարածվել են հայաստանկան հասարակության մեջ, և ցավոք նույնիսկ գրագետ մարդկանց մի ստվար զանգված անվերապահորեն հավատացել, և նույնիսկ տիրաժավորել են այդ ստերը։
    Այդ ամենի հետևում լուրջ ուժեր են եղել կանգնած, և հիմա էլ են կանգնած։ Այդ իսկ պատճառով այսօրվա իշխանությունների սրընթաց հարստացումը մարդկանց վրա ազդեցություն չի ունենում։ Ցավոք պարտվել ենք այդ ուժերին

  3. Լավատես says:

    Այսօր աշխարհում թափառում է վաշխառուի ուրվականը: Վաշխառուների ու նման շիզոների հետ պետք չի գործ բռնել, դրանք քեզ սկզբից լավություն են անում, հետո էդ լավությունը քթիցդ հանում են, հիշենք ասենք տժվժիկի պատմությունը կամ տասնութի մեր երջանկությունն ու այդ երջանկության դիմաց քսանին ու մինչեւ հիմա մեր քթից բերելը: Ժողովրդի մեծամասնությունը միշտ էլ ուժի կողմն է՝ ով էլ լինի այդ ուժը եւ մեղադրել դրանում ժողովրդին անիմաստ է, միակ բանը, որը կփրկի ժողովրդին՝ դա ժողովրդի մտածող ու ժողովրդասեր մարդկանց հավաքական ուժն է, որը պետք է այնքան հզոր դառնա, որ ժողովրդին իր կողմնակիցը դարձնի: Ուրիշին մեղադրելու փոխարեն մենք պետք է մեղադրենք մեր մտավորականների անհավաքականությունը եւ դրա արդյունքում՝ թուլությունը: Սուրբ տեղը դատարկ չի մնում, եթե տասնութին մեր մտավորականները ուժեղ լինեին, քան ուրիշնեի կամակատարները, մենք այսօր կշտկեինք ոչ միայն նախորդ ուրիշների կամակատարների սխալները, այլեւ զարգացում կլիներ:
    Ի՞նչ է պետք մտավորականության հավաքականության եւ ուժի համար: Նորմալ ընտրական համակարգ, որն էլ իրենց միջի լավագույններին կդարձնի հրամանատարներ, իսկ այդ հրամանատարներին ընտրողները կդառնան այդ հրամանատարների հրամանները կատարողները: Եթե ժողովրդի մեծամասնության համար գոյություն ունի մեծամասնության կարծիքի վրա հիմնված պարզեցված ու անարդյունավետ ընտրական համակարգը, ապա մտավորականները պետք է ձգտեն ստեղծել թող լինի բարդ, բայց արդյունավետ ընտրական համակարգ՝ ո՞վ, եթե ոչ մեր մտավորականներն են ընդունակ բարդ խնդիրներ լուծելու: Օրինակ, ես կողմնակից եմ ընտրողի եւ ընտրվողի բարձր սուբյեկտայնության, որը կարելի հասնել ընտրողի վետոյի իրավունքով եւ դրանով ընտրվողի սխալների համար ընտրողն է պատասխան տալիս եւ ոչ թե ընտրվողը, ընտրվողին էլ՝ վետոյի իրավունքով իրեն ընտրողներին ընտրելով, այսինքն՝ ընտրությունը պետք է փոխադարձ վստահության վրա լինի եւ ոչ թե պարզունակ ձայների մեծամասնության վրա: Մեր հրամանատարները իրենց թիկունքում պետք է ունենան մեր աշխարհասփյուռ հայության խելքը, ոգին, հոգին, ոսկին ու ուժը, որ կարողանանք մեր ժողովրդի մեծամասնության սիրտը շահենք ու փրկենք մեր ժողովուրդն ու պետությունը համաշխահային վաշխառուի լավություններից եւ օգնենք բարեկամ թե թշնամի կառավարություն ունեցող ժողովուրդներին նույնպես փրկվելու:

    • Հ. Շ. says:

      Բացառութիւնները յարգելով, իրականութիւնը այն է որ, մօտ վաթսուն տարիներէ իր վեր, աշխարհի բոլոր երկիրներում, մտաւորականների եւ արուեստագէտների տիրապետող մեծամասնութիւնը՝ անձնասէր, եսակեդրոն, ինքնապաշտ ու պորտապաշտ, վախկոտ, ճղճիմ, խորապէս անհաճոյ եւ անվստահելի արարածների հաւաքածոյ մըն են: Որոնք նաեւ, ի դէպ, զմիմիանց կ’ատեն:

      Բայց նրանք, շատ վեհ ու ազնուական պատճառաբանութիւններ կը գտնեն, ջանալ արդարացնելու համար իրենց բնորոշ լկտիութիւնը:

      Թէ, իրենք մտքի եւ գեղարուեստի մարդիկ են, ի՞նչ գործ ունեն՝ ստորադաս, գետնաքարշ, «քաղաքական» խնդիրների հետ: Թէ, ամէն դէպքում, իրենք հեռու պէտք է որ մնան հասարակ ժողովուրդի խնդիրներից, քանի որ իրենց Առաքելութիւնը՝ մտածել եւ ստեղծագործելն է, եւ այդ առանձնաշնորհեալ Առաքելութիւնը պէտք չէ որ դրժեն, պղծեն, ժողովրդային գռեհիկ նիւթերով: ( Պիտի ըսէի՝ Աստուծոյ իրենց տուած Առաքելութիւնը, սակայն ասոնք նաեւ ընդհանրապէս, ոչ միայն անհաւատ են, այլ նաեւ կ’արհամարհեն ու կը ծաղրեն հաւատացեալներին. իրենց միմիակ քաջութիւնը՝ Աստուծոյ դէմ արտայայտուիլն է: )

      Այնպէս որ, ազգային գետնի վրայ՝ այդ դասակարգերի արարածներին վրայ յոյս դնելը, անիմաստ է:

      Ինչպէս որ ըսի, բացառութիւնները յարգելի են, սակայն անոնց ալ քանակը համեմատաբար աննշան է: Առաւել, սրանցից ոմանք իսկապէս ազատ ալ չեն՝ խօսելու եւ գրելու ինչ որ կը զգան, կը մտածեն եւ կ’ուզեն, որովհետեւ եթէ այդպէս անեն, իրենց եւ իրենց ընտանիքի տարրական, կենսական ապրուստը կը կորսնցնեն:

      Մ. Հայդուկ Շամլեան

      • Լավատես says:

        Լավը շատ չի լինում, այդ բացառությունները մեզ լիովին բավարարում են, իսկ եթե մի հրաշքով նրանցից մեկ երկուսը կառավարական պաշտոն ունենան, մնացածներն էլ մեծ հաճույքով նրանց կենթարկվեն:

  4. Սարգիս Զեյթունյանը ճիշտ մատնանշեց: Ահա մի քանի *մտքեր* Nimar-ից` ա) քննարկման արժանի են ոչ թե անձերը, այլ երևույթները,…; բ) եթե ինչ-որ մեկը մեր ժողովրդի ու պետության ճակատագիրը կապում է մեկ անձի արարքների հետ…
    Եվ ա)-ն Վ բ)-ն վկայում են որ Nimar-ը դիկտատուրայի խոսնակ է: ա) Քննարկման արժանի են հենց առաջին հերթին անձիք, որպեսզի անձի պաշտամունք չլինի: բ) Եթե գերմանացիք ժամանակին հասկանային, որ Հիտլերը միանձնյա վարի է տալիս Գերմանիան, նրանք մինչև այսօր չէին մուծի այս սխալի համար…

  5. Nimar says:

    Հասարակական կարծիքը ձևավորվում է ոչ միայն քարոզչության և բամբասանքի ազդեցության տակ։ Հավանաբար, եթե այն ձևավորվել է տասնամյակների ընթացքում, ապա պետք է լինեն հիմնավոր պատճառներ։ Իմ կարծիքով, դրանում որոշակի դեր է խաղացել երկրորդ նախագահի կարիերայի յուրահատկությունը։ Չլինելով Հայաստանի քաղաքացի՝ 0-ից մինչև հասարակ մահկանացուների համար անհասանելի մակարդակ՝ և՛ քաղաքական, և՛ ֆինանսական:
    Եվ, հավանաբար, տասնյակ հազարավոր զինվորական ծառայություն անցածների, նրանց ծնողների ու հարազատների կարծիքը։ «Հանուն լավի և վատի դեմ» ոգով հայտարարություն անելը մի բան է, և բոլորովին այլ բան՝ անձնական փորձը: Հավանաբար, ոչ բոլորն են լավ
    տպավորություններ պահպանել։ Այստեղից չի բխում, որ մենք այսօր իրավունք ունենք դատապարտելու մեր հայրենակիցներին, հատկապես երբ նրանք գտնվում են ծանր վիճակում։ Ցանկացած ծաղր անընդունելի է։ Ըստ ամենայնի, ծաղրում են մեր տեղի ակտիվիստներին,
    ոչ թե արցախցիներին։ Դա նույն բանը չէ: Ինձ համար դժվար է միանշանակ կարծիք հայտնել, ես ընդհանրապես չեմ օգտվում սոցիալական ցանցերից, ափսոս է ժամանակ կորցնել։

    • Հ. Շ. says:

      «Հասարակ մահկանացուների» համար, հակաղարաբաղեան դիրքորոշումը այդքան ալ կապ չունէր ղարաբաղցի նախագահներին հետ: Քանզի դժուար չէր գիտնալը որ, ո՞րտեղից էլ որ լինեն իշխանաւորները, նոյն բարոյական եւ օրինական շեղումները պիտի ունենային: Իսկ Արցախի «հասարակ մահկանացուներ»ն ալ, վստահ եղէք որ – նուազագոյնը ըսելու համար – մասնաւոր սէր մը չունէին՝ Երեւանի ղարաբաղցի իշխանաւորների նկատմամբ…

      Խնդիրը, աւելի լուրջ է:

      Երկար տարիներ, Արցախին կը տրամադրուէր նիւթական արտակարգ, առաջնահերթ աջակցութիւն, թէ Հայաստանի կողմէ, եւ թէ համայն Հայութեան:

      Հայաստանցի «սովորական մահկանացուն» անարդար կը համարէր այդ իրողութիւնը: Նկատի ունենալով որ Հայաստանն ալ, սուր կարիքներ ունէր:

      Ուրեմն, անցեալի ծանրագոյն թերացումը այս նիւթին մէջ այն է որ, բաւարար չբացատրուեցաւ հայաստանցիին թէ ի՛ր ճակատագիրը որքան սերտ կերպով կապուած է՝ Արցախի ճակատագրին. եւ թէ այդ պատճառով է որ այդ բոլոր ջանքերը կը կատարուէին, զարգացնելու համար Արցախը, զայն պաշտպանելու համար, զայն բնակուած պահելու համար:

      Դեռ մինչեւ հիմա, ասիկա չեն հասկցած բաւարար չափով հայեր: Այդ կենսական կապը, չեն տեսնում: Իսկ ոմանք, լրիւ հակառակին համոզուած են: Թէ, Արցախի խնդիրը փակելով, Հայաստանի համար, վերջապէս՝ ապագայ կայ:

      Երեւի պէտք է գծագրութիւններով բացատրել…
      «Ոչխար մը գծէ, ինծի…»՝
      https://haytougchamlian.blog/ոչխար-մը-գծէ-ինծի/
       

      • Nimar says:

        Ես հեռու եմ այն ​​մտքից, որ Հայաստանում ինչ-որ մեկը կարող էր նախանձել այն օգնությունը, որը ստանում էր Արծախը: Ինձ համար բավական է, որ 1991 թվականից ի վեր Հայաստանի բնակչությունը նվազել է 500 հազարով եւ 2023 թվականին 3 միլիոնից պակաս է:
        Մասնավորապես, բոլոր այն ջանքերի արդյունքում, որոնք ուղղված էին Ղարաբաղի բնակչության արհեստական ​​պահպանման համար: Այսինքն, ջանքերն ի սկզբանե ուղղված էին համայնքի արհեստական պահպանմանը, որպեսզի մարդիկ չփախչեին: Այսպիսով, 5 անգամ ավելին փախել են Հայաստանից, քան այժմ ապրում է Արցախում: Երկրի սահմանը պաշտպանելու բավարար մարդիկ չկան: Կասկածելի ռազմավարական արդյունք, մեղմ ասած:

        • Հ. Շ. says:

          «Վարպետ» կերպով օգտագործում էք այն տուեալները, զորս միամիտ պարկեշտութեամբ, մատնանշեցի:

          Ուրեմն հիմա հասկցայ, որ նաեւ կայ այն մտայղացումը, որ Արցախն է պատճառը՝ հայաստանցիների արտագաղթին:

          Այս տեսութիւնը կրնար հետաքրքրական հանդիսանալ, եթէ չլինէր այն ակնյայտ իրողութիւնը, որ իրենց երկիրը լքող հայաստանցիների հսկայական մասը, ժողովուրդի չքաւոր, կարիքաւոր տարրերը՝ չեն: Իրողութիւն մը, որ ուղղակի կը տեսնենք, Սփիւռքի մեր այլազան քաղաքներում:

          Թէ Հայաստանի պարագային եւ թէ Արցախին, արտագաղթի հիմնական պատճառները պէտք է որոնել այլուր: Երանի թէ տնտեսական ազդակը բաւարար լինէր, բացատրելու համար Հայի այդ իւրայատուկ հակումը: Որու ակունքները կարելի է վերագծել մինչեւ գոնէ Միջնադար, երբ գոյացաւ հայ «ղարիպ»ի կերպարը:

          (Իսկ որ Հայաստանում ոեւէ մէկը չի նախանձիր միւսին, անշո՜ւշտ… այդ ինչ անհիմն զրպարտութիւն է… )

          • Nimar says:

            Կներեք, բայց ես չեմ կարդացել գրառումը հղումով։ Այնուամենայնիվ,
            թվերը լայնորեն հայտնի են: Արցախը որպես արտագաղթի պատճառ նշելը ճիշտ չեմ համարում: «Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ», ռազմական գործողությունների վերսկսման մշտական ​​սպառնալիքը, սահմանին զոհերը, բանակում, սպաների օրհնությամբ, կրիմինալ սովորությունները, երկրում կոռուպցիայի զզվելի ցինիզմը, հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտներում հետևողական բացասական ընտրությունը`
            կրթություն, բժշկություն, գիտություն, քաղաքականություն, պետական ​​կառավարում, հանգեցրել են այն կարգավիճակի, որ մարդիկ նման երկրում իրենց և իրենց երեխաների ապագան չեն տեսել: Նրանք կորցրեցին հույսը, որ երբևէ լավ կլինի։ Անձամբ ես չեմ կարծում, որ լավ կլինի դեռ երկար տարիներ։ Մենք երիտասարդների մի ամբողջ սերունդ ենք կորցրել այն պատճառով, որ ծնողներն ամենափոքր նարավորության դեպքում փորձում էին երկրից դուրս հանել իրենց երեխաներին։ Սա հանգեցրել է բնակչության վերարտադրողական կարողությունների այնպիսի նվազման և նրա տարիքային կառուցվածքի փոփոխության, որ մեզանից կպահանջվի գրեթե 100 տարի՝ վերականգնելու նախկին մակարդակը, գոնե թվային առումով, ընդ որում, աներևակայելի բարենպաստ պայմաններում։ Այսպիսով, պատճառը ոչ թե Արցախն է, այլ ռազմավարական անհեռատեսությունն ու ցանկալին երկրի իրական հնարավորությունների հետ փոխկապակցելու անկարողությունը։
            Սա ողբերգական է, բայց ներելի շատ երիտասարդ պետությանը
            որտեղ բացակայում է այն հատուկ շերտը, որը կոչվում է «խորքային պետություն»: Դեռ ձևավորված չէ:

          • Պտասխանում եմ Nimar-ին:
            Համաձայն պաշտոնական վիճակագրության, արտագաղթը առանձնակի թափով է գնում հիմա, նիկոլի վարչապետության օրոք: Համաձայն Ձեզ, ‘մարդիկ նիկոլական երկրում իրենց և իրենց երեխաների ապագան չեն տեսնում: Նրանք կորցրեցին վերջին հույսը, որ երբևէ լավ կլինի։’ Ճի՞շտ է: Չեք եզրակացնում, որ առաջին բանը որ պետք է արվի` ձևավորել վարչապետություն, որն կներկայացնի ‘խորքային պետության’ հստակ ծրագիր: Սկսենք Ձեզանից` ունե՞ք ծրագիր:

        • Ջորդանո Գալիլյան says:

          Nimar: “Կներեք, բայց ես չեմ կարդացել գրառումը հղումով։”

          Գրառումը հղումով չի կարդացել, բայց դե պատասխանել է, էլի։ Դե երեւի արեւմտահայերեն երկար տեքստեր չի կարողանում կարդալ, կամ էլ կարդում է, բայց կարդացածի իմաստը այդպես էլ չի հասկանում: Համ էլ Նիկոլը սփյուռքի հետ չունի, իսկ Ալենն էլ սփյուռքի հետ շփվելու մեկ ձեւ գիտի միայն: Ամեն դեպքում զուր է հուսալ, թե նիկոլական, թեկուզ եւ տառաճանաչ, կերպարը կարող է հասկանալ «էականը, որն անտեսանելի է աչքերով» այն դեպքում, երբ նա նույնիսկ ամենատարրականը ի վիճակի չէ տեսնել…

          Հայդուկի առաջարկած թերապիան, ա-լյա-Էքզյուպերի, իրոք լավն է: Եկեք պատկերացնենք սենյակում անշարժ նստած Նիմարին, որը մեկ ու կես ժամ շարունակ նայում է իր քթի առաջ դրված նկարին: Նայում է ու ոչինչ չի հասկանում: Կոպերը՝ անշարժ, ականջները՝ կախ, մտքի մեջ ասում է՝ «Վայ, Նիկոլ ջան, էս ի՞նչ է կատարվում, էս ի՞նչ տեղ եմ ընկել»: Նկարը աջ ու ձախ են տանում՝ նորից ապարդյուն: Վերեւ-ներքեւ՝ հայացքը նույնն է՝ ինչպես նոր դարպասին ուղղված խելոք կենդանունը… 🙂

  6. Լավատես says:

    Մենք պետք է հասկանանք համաշխարհային իշխանական հիերարքիան, որի բարձրագույն ատելության օրակարգերն են սպասարկում բոլոր անխտիր մեծ ու փոքր, ժողովրդավարական թե բռնատիրական պետությունները, այդ թվում մենք մեր շրջապատով: Այսօրվա ռուս ուկրաինական պատերազմն ու նրանց շրջապատող թշնամական պետությունները՝ այդ թվում ինչպես ոչսլավոնական, այնպես էլ սլավոնական պետությունները, Արցախն ու նրան շրջապատող թշնամական պետությունները՝ այդ թվում ինչպես ոչհայկական պետությունները, այնպես էլ մեր հայկական պետությունը, սրանք բոլորը սպասարկում են այդ բարձրագույն իշխանության օրակարգերը՝ մենք դարձել ենք փորձադաշտ՝ ապագա մարդկության ճակատագիրն են մեր վրա փորձարկում, ասենք Ուկրաինայում լույսն են անջատում, Արցախում ուրիշ վատ բաներ են փորձարկում: Այս համաշխարհային իշխանությունը հակամարդկային է իր էությամբ եւ պարազիտի նման սնվում է ժողովուրդների ատելությունից, թշնամությունից եւ անմիաբանությունից: Եթե մեր կրոնը փոխադարձ սերն է, սրանց կրոնը՝ փոխադարձ ատելությունն է: Չկան իսկական ժողովրդավարական պետություններ, որոնք սիրեն իրեն ժողովրդին եւ չատեն մյուս ժողովուրդներին, բոլոր պետությունների իշխանությունների կրոնը՝ դա ատելությունն է սեփական եւ մյուս ժողովուրդների հանդեպ, բայց ցույց են տալիս իբր հանուն իրենց ժողովրդի են կառավարում, իրականում ծառայում են այդ բարձրագույն ատելությանը: Օր առաջ պետք է հասկանանք, որ իրար նկատմամբ փոխադարձ սերն է այն միակ զենքը, որը կպաշտպանի եւ կպահպանի մեր տեսակը, իսկ պայքարել եւ հաղթել՝ նշանակում է մեզ ատողներին պարտադրել այդ փոխադարձ սերը եւ ոչնչացնել ատելությունն իրար հանդեպ: Իսկ պարտադրելու համար պետք է մեզ ատողներից ավելի ուժեղ լինենք, քանի որ սրանք բացի ուժից ուրիշ լեզու չեն հասկանում: Կռիվը գնում է սիրո եւ ատելության բանակների միջեւ: Փոխադարձ սիրո հաղթանա՛կ:

  7. Ջորդանո Գալիլյան says:

    «Ես մի երկիր գիտեմ, որի հակառակ կողմում մի մորուքավոր մեծարգո պարոն է ապրում: Նա իր ամբողջ կյանքում ծաղկից ոչ մի անգամ հոտ չի քաշել: Ոչ մի անգամ Արարատին չի նայել: Նա երբեք ոչ ոքի չի սիրել: Եւ երբեք նա ոչինչ չի արել: Նա միայն մի գործով է զբաղված. գումար է շորթում: Եվ առավոտից մինչև գիշեր մի բան է կրկնում. «Ես լուրջ մարդ եմ, ես հպարտ մարդ եմ, ես կիրթ ու կառուցողական ընկերներ ունեմ», եւ դեռ գոռոզությունից էլ փքվում է: Իսկ իրականում նա մարդ չէ: Նա սունկ է…»

    Հանկարծ Նիկոլին չասեք հեղինակի անունը, թե չէ՝ կբռնի կարգելի իր գրքերը Հայաստանում: Մեծարգո պարոն կոլաբորացիոնիստը ինչո՞վ է պակաս Վիշիից…

  8. Մեկնաբանելով Nimar-ին` The modern concept of a deep state is associated with Turkey, a presumed secret network of military officers and their civilian allies trying to preserve the secular order based on the ideas of Mustafa Kemal Atatürk from 1923.

    • Nimar says:

      Հարգելի տիկին Հարությունյան,
      Պաշտոնական վիճակագրությանը կարող եք ծանոթանալ հղումով’
      https://armstat.am/am/?nid=12&id=11001

      • Պատասխանում եմ Nimar-ին` Կարդացեք ուշադիր Ձեր իսկ տված հղումը: Տվյալները բերված են ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ վերաբերյալ այլ ոչ թե ԱՌԿԱ: Նույն վիճակագրական կոմիտեն հայտնում է որ տարբերությունը կազմում է մոտ ~300000 մարդ: Խնդրում եմ ապագայում նույնպես հաշվի առնեք որ կարդացողները ունեն վերլուծական ձիրք: Ահա հղումը նույն կոմիտեի հրապարակման` https://168.am/2023/04/28/1866985.html: Ինչ վերաբերվում է deep state-ին` Հայաստանի և տարածքային և մարդկային ռեսուրսները չեն կարող կրել (sustain) այդ համակարգը; Կարծում եմ 5րդ շարասյունը հենց Ձեր ասած *խորքային պետությունն է*, որը օժանդակում է նիկոլին փլուզել ամեն հայկականը:

        • Nimar says:

          Հարգելի տիկին Առաքելյան,
          Հաշվի եմ առնում վերլուծական հմտությունները, բայց այն, որ ֆիքսված ամսաթվով առկա բնակչության թիվը պակաս է մշտական ​​նակչությունից, չի նշանակում, որ մարդիկ արտագաղթել են այլ երկրում մշտական ​​բնակության։ Ես կասեի` ամենևին: Օրինակ՝ հուլիս-օգոստոս ամիսներին և Ամանորին կտրուկ նվազում է առկա բնակչության թիվը,
          իսկ սեպտեմբերին, ընդհակառակը, ավելանում է։
          Շնորհակալություն Հայաստանի չափը ու ռեսուրսը ունեցող երկրում «խորքային պետության» հնարավորությունը գնահատելու
          համար։ Շատ հետաքրքիր է ավելին կարդալ դրա մասին: Ի՞նչը կփոխարինի դրան մեր պայմաններում։

  9. Սարգիս Զեյթունյան says:

    Nimar-ի մեկնաբանություններն ինչ-որ չափով օգնեցին՝ պատասխանելու խմբագրի հիմնական հարցին, թե ո՞վ է «միջուկային ընտրազանգվածի» միջին վիճակագրական ներկայացուցիչը: Վերջինիս կարծիքով (իմ տպավորությամբ).
    ա/ Արցախի հիմնախնդիրը և պայքարն Արցախի համար եղել և մնում են ջանքեր՝ «Ղարաբաղի բնակչության արհեստական պահպանման» համար:
    բ/ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ իրենց բողոքն արտահայտողների նկատմամբ վերաբերմունքը քաղաքացիների մի մասի կողմից ծաղր չէ: Ավելի շուտ ծաղրի են ենթարկվում «տեղի ակտիվիստները»: Ենթադրում եմ, նկատի են առնվում վերը նշված քաղաքացիները:
    գ/ ակնհայտ է նաև «միջուկային ընտրազանգվածի» միջին վիճակագրական ներկայացուցչի խոսքի հակասականությունը: Եթե նախորդ մեկնաբանություններից մեկում խմբագրին հորդորում էր քննարկել ոչ թե անձերը, այլ երևույթները, ապա այստեղ Արցախի և արցախցիների շուրջը հասարակական կարծիքի ձևավորումը մեծապես պայմանավորում է երկրորդ նախագահի անձով: Եթե այս հոդվածի մի մեկնաբանության մեջ Հայաստանի բնակչության՝ կես միլիոնով նվազելն ուղղակիորեն կապում է «համայնքի արհեստական պահպանման» ջանքերի հետ, ապա քիչ ներքևում ասում է, թե «Արցախը որպես արտագաղթի պատճառ նշելը ճիշտ չի համարում:»
    Զարմանալ պետք չէ. նույն մանիպուլյատիվ խոսքը լսում ենք 2018 թվից:

    • Nimar says:

      Շնորհակալություն մեկնաբանության կառուցվածքի համար, այն մեծապես պարզեցնում է պատասխանը։
      ա/Դուք կասկած ունե՞ք, որ եթե Արցախում ապրելն անհնար դառնա, բնակչությունը ստիպված կլինի լքել այն։ Անկախ մեր ցանկություններից։
      բ/ ծաղրում են ոչ թե արցախցիներին, այլ տեղի ակտիվիստներին։ Ի դեպ, սա հիմարություն է, ինչպես բոլոր մարտերը սոցիալական ցանցերում, որոնց ես ուշադրություն չեմ դարձնում։
      գ/ “Իմ կարծիքով, դրանում որոշակի դեր է խաղացել…”
      Ես հարգում եմ Հայաստանի բոլոր ղեկավարներին, այդ թվում՝ երկրորդ նախագահին, և նրա կարիերայի առանձնահատկությունները, ի դեպ, շատ հաջող կարիերայի։ Ես նախագահի անձը չեմ քննարկում, և ամեն դեպքում, ի տարբերություն ոմանց, չեմ իջնի վիրավորանքների մակարդակին։
      դ/Նորից կրկնեմ. Մեր ջանքերի վատ արդյունքները, այդ թվում՝ զանգվածային արտագաղթը, պայմանավորված են ոչ
      թե Արցախով, այլ ջանքերի ողջամտությամբ: Եթե ​​ինչ-որ բան ձախողվում է, ապա ամենապրիմիտիվ բանը մեղքը ուրիշի վրա գցելն է՝ գործողությունների ողջամտությունը գնահատելու և սխալներից դասեր քաղելու փոխարեն։
      Եվ ես վաղուց չեմ զարմանում, այս հարցում մենք շատ նման ենք։

  10. Ջորդանո Գալիլյան says:

    Nimar: “Արցախը որպես արտագաղթի պատճառ նշելը ճիշտ չեմ համարում:”

    Իյա, իրո՞ք: Ճիշտ չես համարում՝ չնշեիր. ո՞վ էր քեզ ստիպել: Այնինչ՝ քո տեքստից միանշանակ հետեւում է, որ Հայաստանի բնակչության նվազումը հենց Արցախի պատճառով է եղել, մարդիկ իբր փախել են երկրից, որովհետեւ Արցախի բնակչությունը արհեստական է պահվել, իբր չափից դուրս օգնել են Արցախին: Մի խոսքով՝ «Արցախը տանք, որ լավ ապրենք»…

    Հիմա եկել ես ստեղ, նիկոլական ոճով կռուտիտ ես անում, որ ի՞նչ անես: Նույն կերպ Նիկոլը կարող է ասել. «Արցախը Ադրբեջանին ծախելը ճիշտ չեմ համարում» կամ «Գորիս-Կապան ճանապարհը (Բերձորի միջանցքը, Սեւ լիճը, անկլավները) Ադրբեջանին հանձնելը ճիշտ չեմ համարում»… 🙂 Է՜հ, չծախեիր, չհանձնեիր, չխաբեիր, չդավաճանեիր, էլի: Քեզ ո՞վ էր խնդրել նման բաներ անել, ումի՞ց էիր դու ընդհանրապես նման մանդատ ստացել, այ մեծարգո ազգակործան պատուհաս…

  11. Ջորդանո Գալիլյան says:

    “Այս թույնը մարդկանց մեջ ներարկում էին տասնամյակներ շարունակ, եւ հիմա նրանց տարհամոզել, կարծում եմ, հնարավոր չէ”

    Պողոսացված զանգվածներին տարհամոզել ոչ միայն հնարավոր չէ, այլեւ պետք էլ չէ: Նրանք մինչեւ իրենց սեփական կաշվի վրա չզգան նիկոլական բռնապետության բոլոր հրապույրները՝ խելքի չեն գա: Ինչ վերաբերում է տասնամյակներ շարունակ մեր ներսում գործող այդ դիվերսանտներին, որոնք կուսակցությունների, ՀԿ-ների, քաղհասարակության քողի տակ թաքնված թույն էին ներարկում, ապա դրանք հաստատ այլմոլորակայիններ չէին, եւ նրանց անուն-ազգանուններն ու ֆինանսավորման աղբյուրները շատ լավ հայտնի են այժմ: Իհարկե՝ այդ թունավորիչ վնասարար տարրերը հիմա իշխանական աթոռներին են բազմել, եւ իրենց թվում է, թե աբսուրդի այս փնթի թատրոնը հավերժ է շարունակվելու, բայց անխուսափելիորեն գալու է եւ այն պահը, երբ նրանք հայտնվում են իրենց իսկ երազներում տպավորված պատերի տակ, ստիպված են լինում կտրել իրենց երկու ձեռքերը, կոխկրտվում են իրենց իսկ իշխանության բերած ամբոխի սմբակների տակ…

  12. Հ. Շ. says:

    Deep stateի յղացքը, վստահ չեմ որ ճիշդ կերպով, իր ըսել ուզածին համեմատ, գործածած է Նիմարը:

    Արդարեւ, այդ յղացքը կը վերաբերի դաւադրական տեսութեան մը, կամ էլ՝ ոչ-կայացած, լոկ ձեւական ժողովրդավարութիւններու պարագային: Երբ, երկրին մը մէջ, պետութիւնը ներկայացնող բացայայտ, երեւելի, ուղղակի հանրութեան հաշուետու անձերի ետին, թաքուն եւ ընդյատակեայ մակարդակի մը վրայ, կան ինչ-որ անյայտ, նոյնիսկ անծանօթ մարդիկ, որոնք ունին իրենց ուրոյն ծրագիրներն ու նպատակները, եւ ձեռքերում է իսկական իշխանութիւնը:

    Կը կարծեմ թէ Նիմարին ըսել ուզածը, ուրիշ բան է: Իրականութիւն մըն է, որ կը վերաբերի իսկապէս ժողովրդավար երկիրներու: Խօսքը, պարզապէս, պետական մնայուն պաշտօնեաների մասին է:

    Ոչ հանրային ընտրութեամբ, այլ իրարայաջորդ, Խմբագրին նախկին յօդուածի մը մէջ նշատ *զսպման եւ հավասարակշռման մեխանիզմներ*ի ենթակայ
    կառավարութիւնների կողմէ՝ նշանակովի պետական պաշտօններ ստացած անձեր: Որոնց նշանակումը տեղի կ’ունենայ յատուկ եւ բարդ չափանիշներով: Օրինակի համար, այդպիսի ամենաբարձր պաշտօնների պարագային, անկարելի է որ անձը նշանակուի, առանց Ընդդիմութեան հաւանութեան – երկիրներու մէջ, ուր ընդդիմութիւնը բաղկացած է մէկէ աւելի, իրարմէ իսկապէս անջատ, նոյնիսկ խորապէս իրարու հակակարծիք կուսակցութիւններէ – : Այդպէս զտուած, զատուած եւ նշանակուած բարձրաստիճան պետական պաշտօնեան իսկ, ինք չէ որ, մինակը, կը զբաղուի իր ոլորտում այլ աստիճանների պաշտօնեաների նշանակումով: Այդ ալ, կ’անցնի հաւաքական յատուկ եւ բազմաշերտ գործընթացներէ: Իսկ որեւէ շեղումի պարագային արդէն, ոեւէ պետական պաշտօնեայ, անմիջապէս կ’արձակուի իր պաշտօնէն: Եւ ըստ շեղումի բնոյթին, կ’ենթարկուի օրինական, լուրջ եւ իսկական, արդար գործընթացների:

    Պետութեան այս ամբողջ, հիմնական եւ հսկայական բաժինը՝ մնայուն է: Քաղաքական վարչակարգերը կու գա՜ն, կ’երթան. այս պաշտօնակազմը, կը մնայ: Եւ այդ պատճառով ալ, այդ պետական պաշտօնեաներից որեւէ մէկը, որեւէ անձնական մղում չունի՝ միանալու կամ հետեւելու որեւէ կուսակցութեան. եւ մինչեւ այն ատեն որ իր պաշտօնը կատարում են առանց քաղաքական շեղումների, լիովին ազատ է՝ պահելու իր քաղաքական կողմնորոշումը. նոյնիսկ եթէ դա կը հակադրուի օրուայ կառավարութեան:

    Այս իմաստով, բաղձալի պիտի լինէր, այո, որ Հայստանը կարենար հասնիլ պետականութեան այս մակարդակին:

    Կը մնայ սակայն մտածելը որ, արդեօք, հայերը կարո՞ղ են այդպիսի պետականութիւն ունենալ…

    Մ. Հայդուկ Շամլեան

    • Nimar says:

      Շնորհակալություն, պարոն Չամլեան,
      Իմ կարծիքով, ձեզ հաջողվել է ճշգրիտ բացատրել խորքային պետության իմաստն ու նպատակը։ Սա շատ սերտորեն կապված է ազգային պետականության իմաստի ու նպատակի ըմբռնման հետ։ 2018-ին ապագա վարչապետը ամբիոնից ամենայն հավանականությամբ տասնյակ անգամ տվել է այս հարցը, բայց զվարթ ամբոխից ի պատասխան ոչ մի բառ չհնչեց։ Փիլիսոփաները, գրողները, լրագրողները լռեցին։ Ցավոք սրտի, պետք է խոստովանել, որ ներկայումս չունենք
      ոչ փիլիսոփաներ, ոչ բարոյական հեղինակություններ։ Միևնույն ժամանակ, շատ են փիլիսոփայության ուսուցիչները և
      բարոյախոսական կեղծավորները։

  13. Հ. Շ. says:

    . Պարզապէս յիշեցնելու համար հաստատ իրողութիւն մը՝
    Հայաստանից եթէ ընտանիք մը ուզէր տեղափոխուիլ Արցախ, նրան այդտեղ կը տրուէին – ուղղակի, տանտիրոջ անունին որպէս սեփականութիւն կը գրանցուէին – նուազագոյնը՝ բաւարար մեծութեամբ եւ բաւարար չափով բնակելի՝ բնակարան մը, առաւել անշարժ գոյքի կալուած մը, զորս կարելի էր վերածել առեւտրական հաստատութեան: Որոշ վայրերում, կը տրուէին նաեւ ագարակի անասուններ, մեղուներ եւ փեթակներ, բուծանելի տարածքներ, եւայլն.

    . Սակայն իրողութիւն է նաեւ, դժբախտաբար, որ Արցախի բնիկ բնակիչներից շատեր, ինչ որ էլ տրուէր իրենց, կը լքէին Արցախը, իրենց երջանկութիւնը որոնելու համար՝ այլուր: Այդ տեսակի արցախցիները, բնաւ գիտակից չէին Արցախի ազգային իմաստին եւ կարեւորութեան, ներառեալ նրա կենսական կարեւորութիւնը՝ Հայաստանի գոյատեւման ապագային համար իսկ: Նոյնիսկ եթէ բացատրէիր, իչ ձեւով ալ որ բացատրէիր, չէին ուզէր կամ չէին կրնար հասկանալ:

    Այս ալ՝ որպէս ուղղակի վկայութիւն:

  14. Պատասխանում եմ Nimar-ին:
    Դժվար է կասկածել որ մարդ կլքի տեղը, եթե ապրելն անհնար դառնա… Ակնհայտ է, որ ոչ ոք չի ուզում մեռնել: Սակայն ինչ է նշանակում “ապրելն անհնար” է:
    Տարիներ ապրել եմ ծայրահեղ նեղության մեջ, ուզում էինք ինքնուրույն լինել: Ունեինք երկու փոքր երեխա, խնայում էինք ամեն ինչի վրա: Աշխատավարձները ծեր-ծեր ծածկում էին միայն կրթության, առողջության ու հիմնական սննդի հոգսերը: Շատ արշավել ենք Հայաստանով մեկ, երեխաների հետ: Շատ սիրում ենք Հայաստանը: Բայց լքեցինք ԼՏՊ-ի օրոք: Որովհետև տեսանք որ Հայաստանը ծուղակի մեջ է: Մենք լավ կրթություն ենք ստացել ու շուտ տեսնում ենք նեխած միջուկը` սովետական կյանքից ձեռք բերված *ձիրք է*` արագ հասկանալ ավելի քան թույլատրվում է:
    Եթե չկա բարոյական, հոգեբանական ճնշում, ապրելն անհնար դարձնելը շատ դժվար բան է: Մարդը ապրելու ամենաարդյունավետ մեխանիզմն է, վերջ ի վեջո: Բնությունը կապրեցնի, եթե մարդ ճիշտ որոշի ինչ է ուզում:
    Պետք չի ճնշել արցախցիներին: Թող իրենք որոշեն իրենց ապրել-չապրելու նշաձողերը:
    Ես շարունակում եմ մնալ Հարությունյան:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31