Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորս ունենք բազմաթիվ առանձնահատկություններ և պետք է ջանքեր գործադրենք համերաշխ միջավայր ձևավորելու նպատակին դրանք ծառայեցնելու համար. ՄԻՊ

Հուլիս 21,2023 23:50

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 21-ին, մասնակցել է ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստին, որի շրջանակներում անցկացվել  է «Հաշմանդամություն ունեցող անձանց համար անձնական օգնականի ծառայության տրամադրումը Հայաստանում» խորագրով քննարկում:

Միջոցառմանը մասնակցել են ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամներն ու ՄԻՊ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչները: Կանադայի արտաքին գործերի նախարարության «Պրո Դեմ» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, Խորհրդարանական կենտրոնի (Կանադա) «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակներում ապահովվել է նաև կանադական կողմի մասնագետների առցանց մասնակցությունը միջոցառմանը։

Ողջունելով մասնակիցներին` Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի կարևորությունը: Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ խորհուրդն առանձնահատկություններ ունեցող անձանց և պետության միջև կամուրջ է. անդամներն աշխատակազմի հետ մշտական կապի մեջ են, արդյունքում բարձրաձայնվում են խնդիրներ և առաջարկվում դրանց լուծման տարբերակներ:

«Բոլորս էլ ունենք բազմաթիվ առանձնահատկություններ։ Դրա հետ մեկտեղ ապրում ենք միևնույն միջավայրում և ամեն օր բախվում տարբեր թվացող, բայց համանման խնդիրների: Կարևոր է, որպեսզի այնպիսի միջավայր ձևավորենք, որի շրջանակներում մեր առանձնահատկությունները կդառնան հանրային համերաշխության հիմք։ Առանցքային է, որպեսզի համատեղ ջանքեր գործադրվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի և մատչելի միջավայր ստեղծելու ուղղությամբ: Վստահ եմ, որ միասին մենք դա կարող ենք»,- նշել է Պաշտպանը:

ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ալիսոն Լը Քլերն (նստավայրը՝ Մոսկվա) ու Խորհրդարանական կենտրոնի Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը, ովքեր մասնակցում էին առցանց ձևաչափով, շնորհակալություն են հայտնել Պաշտպանին նման քննարկում կազմակերպելու համար՝ ընդգծելով ոլորտում հայ-կանադական համագործակցության կարևորությունը։ Կանադացի փորձագետները ներկայացրել են հաշմանդամություն ունեցող անձանց համար անձնական օգնականի ծառայության տրամադրման, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծառայությունների վերաբերյալ իրենց երկրի փորձը, ինչպես նաև համատեղ պարտականությունները Կանադայի դաշնային և նահանգային մակարդակների միջև՝ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության վերաբերյալ։

Անցկացվել է նաև հարցուպատասխան, որի շրջանակներում բարձրաձայնվել են ոլորտին առնչվող տարբեր բնույթի հարցեր:

ՄԻՊ աշխատակազմի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բաժնի պետի ժամանակավոր փոխարինող Անի Օհանջանյանը ներկայացրել է Հայաստանում անձնական օգնականի ծառայության տրամադրման հետ կապված ՄԻՊ-ի կողմից արձանագրված խնդիրները, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները խոսել են այն մասին, թե ինչ խոչընդոտներ կան Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Քննարկման շրջանակներում ընդգծվել է հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու, իրենց համայնքում ներառվելու, այդ թվում` հանրությանը հասանելի ծառայություններից օգտվելու իրավունքների իրականացման, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիության խթանման կարևորությունը:

Նիստի ավարտին Անահիտ Մանասյանը նշել է, որ քննարկման ընթացքում հնչած հարցերն ու առաջարկները կուսումնասիրվեն՝ վեր հանված խնդիրների լուծման տարբերակներ մշակելու նպատակով: Պաշտպանը նաև հավելել է, որ նման ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական:

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31